Լյուքսեմբուրգի օրենսդիրը գործադիրին կոչ է անում չսատարել Ադրբեջան-ԵՄ կապերի խորացմանը, մինչեւ հայ գերիները չվերադարձվեն
Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանը չսատարել Ադրբեջանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանը, մինչև Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք չհայրենադարձվեն։