ԱՄՆ իշխանությունները Հայաստանից եւ Ռուսաստանից ալյումինե փայլաթիթեղի համար մաքսատուրքեր կսահմանեն
ԱՄՆ Առեւտրի նախարարությունը հակադեմփինգային մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի, Հայաստանի, Բրազիլիայի, Օմանի եւ Թուրքիայի ալյումինե փայլաթիթեղի որոշ տեսակների համար։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը հրապարակված Դաշնային ռեգիստրում՝ ամերիկյան կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ Առեւտրի նախարարության եւ Միջազգային առեւտրի դաշնային հանձնաժողովի դրական վերջնական որոշման հիման վրա նախարարությունը որոշումներ է ընդունում Հայաստանի Հանրապետությունից, Բրազիլիայից, Օմանի Սուլթանությունից, Ռուսաստանի Դաշնությունից եւ Թուրքիայի Հանրապետությունից ալյումինե փայլաթիթեղի որոշ տեսակների համար հակադեմփինգային տուրքեր սահմանելու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես պարզաբանել են ԱՄՆ առեւտրի նախարարությունից, խոսքը, մասնավորապես, ռուսական «Ռուսալ» ընկերության՝ աշխարհում ալյումինի եւ փայլաթիթեղի խոշորագույն արտադրողներից մեկի արտադրանքի մասին է։ Փաստաթղթում ներկայացված գնահատականների համաձայն՝ այս ընկերությունը ալյումինե փայլաթիթեղի մատակարարման համար կսահմանի հակադեմփինգային մաքսատուրք՝ 62,18 տոկոսի չափով։ Հայկական «Ռուսալ Արմենա» ընկերության (ռուսական «Ռուսալի» դուստր-ձեռնարկություն) արտադրանքի համար, ըստ տրված գնահատականների, դրանք կկազմեն 29,11 տոկոս։
Սեպտեմբերի վերջին ԱՄՆ Առեւտրի նախարարությունն ավարտել էր հետաքննությունը, որի արդյունքներով հայտարարվել էր, որ Ռուսաստանի Դաշնությունից ալյումինե փայլաթիթեղի որոշ տեսակներ ԱՄՆ-ում իբր «իրական արժեքից ցածր» գնով են վաճառվել: Նույնպիսի գնահատականներ են ներկայացվել Հայաստանից, Բրազիլիայից, Օմանից եւ Թուրքիայից այս ապրանքի համար։ Միջազգային առեւտրի դաշնային հանձնաժողովն ավելի վաղ հայտնել էր նաեւ, որ այս երկրներից ալյումինե փայլաթիթեղի վաճառքը «նյութական վնաս է հասցնում ԱՄՆ արդյունաբերությանը»։
Գործը սկսվել է անցյալ տարի՝ ալյումին արտադրողների ամերիկյան ասոցիացիայի բողոքից հետո:
«Ռուսալ» ընկերության ներկայացուցիչները սեպտեմբերին հայտարարել էին, որ կպաշտպանեն իրենց դիրքերը փայլաթիթեղի ամերիկյան շուկայում եւ ծրագրում են ավելացնել վաճառքներն այս ուղղությամբ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը