Շվեդիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Agence France Presse-ին։
«Չորեքշաբթի օրը Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լոուենը հրաժարական է տվել, ինչը շատ սպասված քայլ էր, որը ճանապարհ է հարթում հաջորդ տարվա համընդհանուր ընտրություններից առաջ նրա նշանակված իրավահաջորդ Մագդալենա Անդերսոնի համար»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ Շվեդիայի ֆինանսների նախարար Մագդալենա Անդերսոնն ընտրվել է երկրի իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցության նախագահի պաշտոնում, ապագայում նա կարող է դառնալ թագավորության առաջին կին վարչապետը։
Լյովենը Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը ստանձնել է 2012 թվականին եւ հաղթանակ է տարել երկու ընտրություններում՝ 2014 եւ 2018 թվականներին: Վերջին շրջանում, սակայն, կուսակցության դիրքերը սասանվել են, ինչն արտահայտվել է Շվեդիայի քաղաքացիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքներով։ Ինչպես օգոստոսին ասել էր վարչապետը, կուսակցությանը նոր առաջնորդ է պետք 2022 թվականի ընտրություններից առաջ։
Անդերսոնը Շվեդիայի ֆինանսների նախարարի պաշտոնը ստանձնել է 2014 թվականին՝ դառնալով կառավարությունում այս պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը