Բայդենի վարկանիշը ռեկորդային նվազագույնի է հասել
Ամերիկացիների կողմից ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գործունեության հավանության վարկանիշն հասել է ռեկորդային նվազագույնի` 37.8 տոկոսի: Այս մասին կիրակի հայտնել է USA Today թերթը՝ վկայակոչելով պարբերականի կողմից Սաֆոլկի համալսարանի հետ համատեղ անցկացված հարցման արդյունքները։
Հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների 59 տոկոսը Բայդենի՝ որպես պետության ղեկավարի գործողությունները բացասական է գնահատում, իսկ հարցվածների եւս 3.2 տոկոսը ձեռնպահ է մնացել համապատասխան հարցին պատասխանելուց։
Հարցման մասնակիցների 46 տոկոսը կարծում է, որ նախագահն ավելի վատ է կատարում իր պարտականությունները, քան սպասվում էր։ Ընդ որում, հարցվածների գրեթե 64 տոկոսը, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների 28 տոկոսը, դեմ է դեմոկրատ Բայդենին 2024 թվականին երկրորդ ժամկետի համար առաջադրվելուն։ Պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի, ով հանրապետական է, հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցությանը դեմ է արտահայտվել հարցվածների 58.4 տոկոսը։ Հարցվածների 40 տոկոսը հայտարարել է, որ պատրաստ է քվեարկել Բայդենի օգտին, եթե ընտրություններն անցկացվեն հիմա, 44 տոկոսը՝ Թրամփի օգտին, եւս 11 տոկոսը կնախընտրեր քվեարկել այլ թեկնածուի օգտին։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի գործունեությունը հավանության է արժանանում հետազոտության մասնակիցների 27.8 տոկոսի կողմից։ Հարցվածների միայն 12 տոկոսն է դրական արտահայտվել Կոնգրեսի աշխատանքի մասին։ Ընդ որում, հանրապետական օրենսդիրների հավանության վարկանիշն ավելի բարձր է ստացվել, քան նրանց դեմոկրատ գործընկերների վարկանիշը։ Հարցվածների 66 տոկոսը կարծում է, որ իրավիճակը երկրում զարգանում է սխալ ուղղությամբ, հակառակ տեսակետն ունի հարցվածների 20 տոկոսը։
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 3-ից 5-ը գրանցված 1000 ընտրողների շրջանում: Սխալների սահմանը մոտավորապես 3.1 տոկոսային կետ է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը