Մասնավոր լուսնագնացը կուղեւորվի ջուր փնտրելու 2024 թվականին
Լուսինը նորից հետաքրքրությունների կիզակետում է։ Վերջերս Ավստրալական տիեզերական գործակալությունը հայտարարել է NASA-ի հետ համատեղ ծրագրի մասին, որի շրջանակում 2026թ. Լուսին կուղեւորվի ռովեր, բայց ավստրալական մասնավոր ընկերության մասնակցությամբ ստեղծված սարքը կարող է երկու տարով առաջ անցնել դրանից։ Ռոբոտը Լուսնի մակերեսին ջուր է փնտրելու, ինչը կօգնի ապագա հետազոտություններում։ Այս մասին տեղեկացնում է 3dnews.ru-ն՝ հղում կատարելով extremetech.com-ին։
Լուսնագնացը բավական կոմպակտ է. դրա չափսերը կազմում են 60 × 50 × 50 սմ, քաշը՝ 10 կգ։ Այն Լուսնի մակերես կուղեւորվի Hakuto մոդուլով։ Ե՛վ ռովերը, ե՛ւ մոդուլը ստեղծվել են ճապոնական մասնավոր ispace աերոտիեզերական ընկերության կողմից։ Սարքը կունենա ռոբոտացված մանիպուլյատոր, որը ստեղծում են կանադական Stardust Technologies եւ ավստրալական EXPLOR Space Technology ընկերությունների ինժեներները։ Մանիպուլյատորն ունի խցիկներ եւ սենսորներ, որոնց մի մասը կարող է «տակտիլ» տվյալներ հավաքել։ Գաղափարն այն է, որ համակարգը տվյալներ կուղարկի Երկիր, որտեղ օպերատորը հատուկ սենսորային ձեռնոցի օգնությամբ կկարողանա «շոշափել» այն ամենը, ինչին կհպվի ռոբոտը։ Խցիկները թույլ կտան նկարահանում իրականացնել վիրտուալ իրականության վիզուալացման համար։
Ներկայում սարքը ստեղծողները թեստավորում են մանիպուլյատորի չափերը։ Հենց որ կառույցի տարբերակներից մեկը հաստատվի, այն կտեղադրեն ռովերում։ Այնուհետեւ EXPLOR Space Technologies-ը լիովին կթեստավորի հավաքված սարքը Ավստրալիայում։ Փորձարկումների ընթացքում կվերարտադրվեն լուսնային պայմանները, որքանով որ դա հնարավոր է, որպեսզի առաքելության ժամանակ մեքենան կարողանա աշխատել հաստիքային ռեժիմով եւ դրա հետ մեկտեղ պահպանել կապը Երկրի հետ։
Հաշվի առնելով, որ Լուսինը իսկապես նորից հետաքրքրությունների կիզակետում է, ճշգրիտ երկրաբանական տվյալների առկայությունը կօգնի երկարաժամկետ առաքելությունները դարձնել ավելի հավանական։ Տիեզերական գործակալությունները ստեղծում են տեղի ռեսուրսների օգտագործման տարբերակներ ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման համար, կամ սննդամթերքի աճեցման հնարավորություններ։ Դա կօգնի նվազեցնել Երկրից ուղարկվող բեռների զանգվածը, քանի որ դրանց տեղափոխումը չափազանց թանկ է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը