Ինքնաթիռից փախած ուղեւորները ժամանակավորապես կաթվածահար են արել օդանավակայանի աշխատանքն Իսպանիայում
Պալմայի օդանավակայանը (Բալեարյան ինքնավար կղզիներ) ստիպված էր դադարեցնել աշխատանքը երեք ժամով թռիչքուղի դուրս եկած ուղեւորների պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով El País թերթին։
Նրա տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը, տեղի ժամանակով ժամը 20.30-ին մոտ։ Air Arabia ավիաընկերության օդանավը Մարոկոյի Կասաբլանկա քաղաքից թռչում էր Ստամբուլ։ Ինքնաթիռի հրամանատարը որոշում կայացրեց վայրէջք կատարել իսպանական օդանավակայանում, քանի որ ուղեւորներից մեկն իբր վատացել էր։ Վայրէջքից հետո նրան տարել են հիվանդանոց, բայց բժիշկները ոչ մի խնդիր չեն հայտնաբերել։ Իսպանիայի ոստիկանությունը կալանավորել է տղամարդու՝ անլեգալ միգրացիային օժանդակելու եւ միգրացիոն օրենսդրությունը խախտելու կասկածանքով։
Միաժամանակ, վայրէջքից հետո 10-20 ուղեւորից բաղկացած խումբը առանց թույլտվության իջել է ինքնաթիռից։ Ոստիկանությունը կալանավորել է հինգ մարդու, բայց ենթադրվում է, որ փախածների մեծ մասը կարողացել է դուրս գալ օդանավակայանի տարածքից։ Թռիչքուղում մարդկանց գտնվելու պատճառով որոշում է կայացվել դադարեցնել օդանավակայանի աշխատանքը։ Մասնավորապես, գրանցվել են չվերթների ուշացումներ, որոշ ինքնաթիռներ ուղարկվել են այլ օդանավակայաններում վայրէջք կատարելու։
23.30-ին Պալմայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։ Իսպանիայի իրավապահ մարմինները աշխատում են այն վարկածի վրա, որ կատարվածը նախապես ծրագրված էր անօրինական ճանապարհով թագավորության տարածքում հայտնվելու համար։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ