Բրազիլիայի նախագահը Պիզայի թեք աշտարակը «պիցցայից աշտարակ» է անվանել
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն 5G տեխնոլոգիայի գործարկման արարողության ժամանակ շփոթել է Իտալիայի Պիզայի թեք աշտարակի անվանումը՝ այն «պիցցայից աշտարակ» անվանելով։ Նրա խոսքերը փոխանցում է տեղական Estado de Minas պորտալը։
«Ես ճանապարհորդում եմ Բրազիլիայով, ամբողջ աշխարհով մեկ: Վերջերս ես Իտալիայում էի <...> այցելեցի պիցցայից աշտարակը»,- ասել է Բրազիլիայի նախագահը։ Բոլսոնարուի խոսքով՝ իրեն մոտեցել է մի երեխա եւ հարցրել՝ արդյոք հիմա այրվում են Ամազոնի անտառները։ Բրազիլիայի նախագահը նրան ասել է, որ «Կալիֆոռնիան ավելի շատ է այրվում, քան Բրազիլիան, բայց ոչ ոք ոչինչ չի ասում»։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, Բոլսոնարուն շփոթել էր ԱՄՆ կլիմայի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քերիի անունը ամերիկացի դերասան Ջիմ Քերիի անվան հետ, նաեւ հայտնում է Estado de Minas-ը։ «Այո, ես խոսել եմ նաեւ Ջիմ Քերիի հետ, սա գաղտնի բան է: Կներեք, ես չեմ կարող ձեզ հետ խոսել, տղաներ»,- լրագրողներին ասել է Բրազիլիայի նախագահը G20-ի գագաթնաժողովի մասնակիցների հետ հանդիպումից հետո, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Պիզայի թեք աշտարակը Իտալիայի հյուսիսում գտնվող Պիզա քաղաքի Պիզայի տաճարի մի մասն է։ Աշտարակի շինարարությունը սկսվել էր 1173 թվականին, շինարարությունը տեւել է մոտ 200 տարի եւ ավարտվել 1360 թվականին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը