Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրագործումը
Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգեր։
ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունում գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունման մոտալուտ տարելիցը:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հարցերով անցկացվել է «սլաքների ճշգրտում»: Լավրովն ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հարցերի ողջ շրջանակի քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականության կարեւորությունը։
Նախարարները գոհունակությամբ արձանագրել են ռուս-ադրբեջանական բազմաբնույթ ռազմավարական գործընկերության շարունակական զարգացումը»,- ասված է ՌԴ գերատեսչության հաղորդագրությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նախարարները քննարկել են նաեւ «(տարածաշրջանում - խմբ.) տրանսպորտի եւ կապի վերականգնման աշխատանքային խմբի գործունեությունը։ Տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մտքեր փոխանակելիս՝ նախարարները կարեւորել են նաեւ «3 + 3» ձեւաչափով համագործակցության հարթակի զարգացումը»։
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի է ունեցել նաեւ ՌԴ եւ ՀՀ արտգործնախարարների առանձնազրույցը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը