Պուտինը կոչ է արել կազմել բնապահպանական նախագծերի միջազգային վարկանշային աղյուսակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել կազմել բնապահպանական նախագծերի միջազգային վարկանշային աղյուսակը՝ ըստ դրանց կողմից ջերմոցային գազերի նվազման աստիճանի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր ներդրված դոլարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կարեւոր է միջազգային հանրության ջանքերը կենտրոնացնել նախ առավել արդյունավետ բնապահպանական նախագծերի շուրջ: Մեր կարծիքով՝ փորձագետները կկարողանային կազմել այդպիսի նախագծերի վարկանշային աղյուսակը՝ հաշվի առնելով արդյունավետության աստիճանը մթնոլորտում ջերմոցային գազերի ծավալները կրճատելու եւ յուրաքանչյուր ներդրված դոլարի տեսանկյունից»,-հայտարարել է նա G20 գագաթնաժողովի ժամանակ:
Նա չի բացառել, որ այդ վարկանշում ներառված նախաձեռնությունները, որոնք նախատեսում են, մասնավորապես, ՌԴ-ում եւ Լատինական Ամերիկայում անտառների պահպանումը, կլինեն անգամ ավելի արդյունավետ, քան որոշ երկրներում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը