Ավստրալացի պատգամավորը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը՝ խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին
Ավստրալացի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը երկրի Ներկայացուցիչների պալատում բարձրացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցը, հայտնել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):
«Երբ 2019 թվականին այցելեցի Արցախ, ինձ ապշեցրեց, թե որքան նորմալ էր իրավիճակն այն տարածքում, որին մշտապես սպառնում է հարեւանը։ Ես զարմացած էի իմ այցելած քաղաքներում մարդկանց դիմացկունությամբ եւ ուժով... Բայց ընդամենը մեկ տարի անց մենք տեսանք փախստականներով խցանված ճանապարհների ողբերգական պատկերներ՝ ուղղակի համեմատություն գրեթե 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի պատկերների հետ»,- իր ելույթում նշել է օրենսդիրը։
Ալեքսանդրը նաեւ մտահոգություն է հայտնել անցյալ տարի Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումների հետեւանքով առաջացած շարունակվող հումանիտար եւ քաղաքական ճգնաժամի կապակցությամբ։ «Այդ ժամանակվանից ես տեղեկություններ եմ լսել, որ 100.000 հայ խաղաղ բնակիչներ վտարվել են իրենց տներից, 5000-ը սպանվել են, հարյուրավոր հայեր գերի են ընկել: Հրադադարին պետք է հետեւել»,- ասել է Ալեքսանդրը: «Երբ պետությունները խոսում են պատերազմի մասին, միշտ տառապում են այդ հողի վրա բնակվող մարդիկ, Արցախի ժողովուրդը»:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի (ANC-AU) գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է Ալեքսանդրի ելույթը.
«Հայերի դեմ 44-օրյա ահաբեկչություն սանձազերծելուց մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Արցախը եւ ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածքներ։ Ահա թե ինչու է մեր համայնքը բարձր գնահատում պարոն Ջոն Ալեքսանդրի ելույթը Ավստրալիայի խորհրդարանում»,- հավելել է նա:
Այս շաբաթվա սկզբին Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ պատգամավոր Ջոել Ֆիցգիբոնը նույնպես կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան խաղաղ եւ ժողովրդավարական Արցախի Հանրապետության դեմ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը