Թրամփը նոր սոցիալական ցանց է ստեղծում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ում օգտահաշիվները հունվարին արգելափակվել էին սոցցանցերի մեծ մասի կողմից, ներառյալ Facebook-ը և Twitter-ը, հայտարարել է սեփական սոցցանց ստեղծելու մտադրության մասին:
Ըստ Trump Media & Technology Group կորպորացիայի, որը միավորում է Թրամփի լրատվական միջոցները, այն կկոչվի TRUTH («Ճշմարտություն»): Հրավիրված մասնակիցների համար թեստային ռեժիմում գործարկումը տեղի կունենա նոյեմբերին, իսկ մյուս օգտատերերի համար սոցցանցը կսկսի աշխատել հաջորդ տարվա սկզբին:
Ինչպես նշվում է Թրամփի անունից տարածված հաղորդագրության մեջ, սոցցանց ստեղծելու նպատակը խոշոր տեխնոլոգիական ընկերություններին դիմակայելն է, որոնք ավելի վաղ արգելափակել էին նախկին նախագահի օգտահաշիվները: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ Թալիբանն ակտիվորեն գործում է Twitter-ում, իսկ ձեր սիրելի նախագահին լռեցնում են: Դա անընդունելի է»,- պնդում է Թրամփը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը