Էրդողանը բարձրացրել է իր աշխատավարձը
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարության ներկայացրած բյուջետային առաջարկի շրջանակներում 2022 թվականին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատավարձը կբարձրացվի մինչեւ 100.750 լիրա (10 915 դոլար), հաղորդում է Sözcü թերթը:
Միայն Էրդողանի աշխատավարձի բարձրացումն ավելի քան չորս անգամ գերազանցում է երկրի նվազագույն աշխատավարձը։ Էրդողանի աշխատավարձի բարձրացումից հետո նախագահական բյուջեն կկրճատվի մինչեւ 3.89 միլիարդ լիրա (420 միլիոն դոլար) 2021 թվականի 4.39 միլիարդի փոխարեն:
Թուրքիայի կրոնական հարցերի գրասենյակի (Diyanet) բյուջեն կշարունակի աճել. եթե հաստատվի, այն կաճի մինչեւ 16.1 մլրդ լիրա 2022 թվականին, 18.6 մլրդ լիրա` 2023 թվականին եւ 20.7 մլրդ լիրա՝ 2024 թվականին:
Սահմանադրական աշխարհիկ երկրի բարձրագույն կրոնական մարմինը քննադատության է ենթարկվում 2002-ից Էրդողանի կառավարության օրոք ազդեցության աճի համար:
ԱԶԿ-ի կառավարման 18 տարիների ընթացքում Diyanet-ի բյուջեն քառապատկվել է՝ քննադատություն առաջացնելով առ այն, որ կազմակերպությունն իսլամիստական կառավարության կողմից որպես փափուկ ուժի գործիք է օգտագործվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը