Էրդողանը հույս է հայտնել, որ 2021 թվականն կփակեն 9 տոկոսանոց տնտեսական աճով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հղել Տարածաշրջանային ֆինանսական համաժողովի մասնակիցներին։ Տեսաուղերձում նշել է, որ համավարակի ժամանակաշրջանում համաշխարհային մակարդակով ներդրումները 35 տոկոսով նվազել են, մինչդեռ Թուրքիայում գրեթե անկում չի գրանցվել։ Ավելին՝ Էրդողանը հույս է հայտնել, որ 2021 թվականն իրենք փակելու են 9 տոկոսանոց տնտեսական աճով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան թե՛ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և թե՛ տնտեսության ոլորտում այլ երկրներից տարբերվող մեթոդաբանություն է կիրառել, ինչն էլ հենց նպաստելու է տարեվերջին սպասվող տնտեսական աճին։ Նա մասնավորապես նշել է, որ նույնիսկ համավարակի ամենաակտիվ տարածման շրջանում Թուրքիայում արտադրական, արդյունաբերական և լոգիստիկ աշխատանքները չեն դադարեցվել։ Դե մի բան էլ պետական աջակցություն է ցուցաբերվել գործարարներին, գյուղացիներին, արհեստավորներին և այլոց։
«2020-ին 1.8 տոկոս ցուցանիշով մենք այն երկրներից էինք, որոնք Մեծ քսանյակում (G20) գրանցել են ամենաբարձր աճը և ամենից շատն են մեծացրել արդյունաբերական արտադրանքի ծավալը։ Մենք պահպանեցինք այդ թափը՝ գրանցելով 2021թ․ առաջին եռամսյակում 7.2 տոկոս, իսկ 2-րդ եռամսյակում՝ 21.7 տոկոս աճ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը