Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը Նորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը

Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխել
Հայաստան

ԱՄՆ-ի քաղաքապետերը չեղյալ են հայտարարում Ադրբեջանի հորդորով հրապարակած ստահոդ հռչակագրերը. Սասունյան

Ադրբեջանի կառավարությունը չի գիտակցում, որ չի կարելի մշտապես ստանալ ուզածդ՝ կաշառելով և վճարելով քաղաքական գործիչներին: Կա մի սահման, որից այն կողմ չես կարող փողով ոչինչ գնել։ Երբեմն ճշմարտությունն ավելի մեծ արժեք է: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի ղեկավարներն այս կարևոր դասը չեն սովորել: Նրանք տասնյակ միլիոնավոր դոլարներ են վատնել՝ վճարելով լոբբիստական ընկերություններին և կոռումպացված քաղաքական գործիչներին։

Նման անօգուտ գործունեության օրինակ է ադրբեջանական մոլուցքը՝ փորձելու շահարկել 1992 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Խոջալուում մի քանի հարյուր ադրբեջանցիների սպանության վիճահարույց միջադեպը: Կան տարբեր վարկածներ, թե իրոք ինչ է տեղի ունեցել Խոջալուում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը մեծ ջանքեր է գործադրել աշխարհին կեղծորեն համոզելու, որ հայերը «ցեղասպանություն» են իրականացրել Խոջալուում․․․

Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում ադրբեջանական սովորական մոտեցումն է՝ կաշառել քաղաքական գործիչներին՝ Խոջալուի սպանությունների տարելիցին նվիրված հռչակագրեր հրապարակելու համար: Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը 1992 թվականին չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցում ասել է, որ իր ադրբեջանցի քաղաքական հակառակորդներն այս միջադեպը օգտագործել են իրեն իշխանությունից հեռացնելու համար: Նա ասել է, որ հայ զինյալները Խոջալուի ադրբեջանական բնակչությանը հորդորել են փախչել բաց թողնված ճանապարհով, սակայն Ադրբեջանի ազգային ճակատը խոչընդոտել է նրանց ելքը:

Ադրբեջանին հաջողվել է նավթադոլարներով հասնել նրան, որ Միացյալ Նահանգների 23 նահանգները Խոջալուի մահերը ոգեկոչեն որպես «կոտորած»: Չնայած Ադրբեջանի համառ լոբբիստական ջանքերին, այս նահանգներից ոչ մեկը չի ընդունել Ադրբեջանի ենթադրյալ «ցեղասպանություն» եզրույթը՝ նկարագրելու մի քանի հարյուր ադրբեջանցիների մահը Խոջալուում:

Ադրբեջանը նաև իր լիքը գրպաններն օգտագործել է այս սպանությունների ճանաչումը ստանալու ութ երկրների խորհրդարանների կողմից՝ Ադրբեջանի (բնականաբար), Պերուի, Պանամայի, Հոնդուրասի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սլովենիայի, Ջիբութիի և Պարագվայի: Բացի այդ, յոթ երկրների՝ Թուրքիայի, Պակիստանի, Մեքսիկայի, Կոլումբիայի, Չեխիայի, Սուդանի և Գվատեմալայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները ոգեկոչել են Խոջալուի սպանությունները:

Ադրբեջանն օգտագործել է հիշատակի այս բանաձևերը, որպեսզի վնասի Հայաստանի հեղինակությանը և հակազդի ավելի քան 30 երկրների և ԱՄՆ 49 նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Թեև երբեմն փողը կարող է օգնել ստանալ ձեր ուզածը, սակայն այլ ժամանակներում այն կարող է ձեզ խայտառակել, երբ նրանք, ովքեր ավելի վաղ ոգեկոչել էին Խոջալուի հիշատակը՝ հերքում են տալիս, ներողություն խնդրում և չեղարկում իրենց ճանաչումը, երբ հասկանում են, որ իրենք խաբված են եղել:

Այն ինչ տեղի ունեցավ Սան Դիեգոյում՝ Կալիֆորնիայի երկրորդ մեծ քաղաքում, վերջին նման խայտառակ օրինակն էր: Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցները և Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը պարծենալով հայտարարեցին, որ Սան Դիեգոյի քաղաքապետ Թոդ Գարսիան հռչակագիր է հրապարակել՝ 2021 թ․ հոկտեմբերի 18-ը սահմանելով որպես «Ադրբեջանի անկախության վերականգնման օր»:

Հռչակագրում կեղծորեն պնդում էին, որ «Ադրբեջանը միջազգայնորեն համարվում է որպես հաջողակ օրինակ մահմեդականների, քրիստոնյաների և հրեաների խաղաղ ու ներդաշնակ համակեցության համար»: Գլխավոր հյուպատոս Աղաևը բոլորին հիշեցրեց, որ 2021 թվականին «լրանում է Բաքու-Սան Դիեգո համագործակցության տասնամյակը»: Աղաևը նաև նշեց, որ «1991 թվականից ի վեր, ադրբեջանական ժողովուրդն առաջին անգամ այս տարեթիվը նշելու է որպես հաղթանակած ժողովուրդ, որը վերականգնել է իր երկրի տարածքային ամբողջականությունը»:

Սակայն, գլխավոր հյուպատոսի ոգևորությունը տևեց ընդամենը մեկ օր: Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը տարածեց մամուլի հաղորդագրություն՝ կոչ անելով Սան Դիեգոյի քաղաքապետին չեղյալ համարել իր հռչակագիրը, որը «արդարացնում է Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումները»: Նույն օրը Սան Դիեգոյի քաղաքապետը չեղյալ հայտարարեց իր ավելի վաղ ընդունած ադրբեջանամետ հռչակագիրը: Քաղաքապետը գրեց․

«Ցավով եմ նշում, որ այս հռչակագրի հրապարակումը սխալմունք էր և պետք է ավելի մանրակրկիտ ստուգվեր անձնակազմի կողմից, քանի որ այն հաշվի չէր առնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները, պատմությունը և ընթացիկ իրադարձությունները»: Ավելի կարևոր է, որ նա հայտարարեց․ «Մինչ Սան Դիեգո քաղաքը հռչակագրեր հրապարակել է Ադրբեջանի անկախության օրվա և նմանատիպ առիթներով նախկին վարչակազմերի կողմից, իմ գրասենյակն այլևս չի բավարարելու այդ խնդրանքները: Այդ նպատակով ես չեղյալ եմ համարում այս հռչակագիրը, իսկ Սան Դիեգո քաղաքը չի ճանաչի այն հոկտեմբերի 18-ին։ Խնդրում եմ ընդունեք իմ խորին ափսոսանքն այս սխալմունքի համար, միաժամանակ ընդունեք գնահատանքս՝ իմ ուշադրությունը այս հարցի վրա հրավիրելու համար»։

Սա «Բաքու-Սան Դիեգո համագործակցության» ավարտն է: Զարմանալի չէ, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մկան պես լուռ էր այն պահից, երբ քաղաքապետը չեղյալ հայտարարեց իր հռչակագիրը, և ոչ մի բառ չի արտաբերել․․․

Չեղյալ հայտարարված ադրբեջանամետ հռչակագրերի շղթան Սան Դիեգոյով չի ավարտվում: 2021 թ․ փետրվարի 26-ին Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը հռչակագիր հրապարակեց «Խոջալուի օրը» նշելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, 2021 թ․ մարտի 10-ին քաղաքապետը փոխեց իր կարծիքը և գրեց․ «Ես կցանկանայի ներողություն խնդրել ամերիկահայ համայնքից…. Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ զրույցներից հետո մենք հասկանում ենք, որ այս հռչակագիրը վիրավորական է եղել ձեզանից շատերի համար… Ես որոշել եմ չեղյալ հայտարարել այս հռչակագիրը»: Քաղաքապետ Ուոլշը, որն այժմ ԱՄՆ աշխատանքի նախարար է, բարձր գնահատական է տվել տեղի հայ համայնքին և անդրադարձել Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը: Այն, ինչ սկսվեց որպես ադրբեջանական քարոզչական ջանք, ավարտվեց որպես Հայաստանի և հայերի հանրային կապերի մեծ հաղթանակ:

Նույն սցենարը կրկնվեց Մեյն նահանգի Պորտլենդ քաղաքում: Քաղաքապետ Քեթլին Սնայդերն ի սկզբանե հռչակագիր էր հրապարակել 2021 թ․ փետրվարի 17-ին՝ ի հիշատակ «Խոջալուի հիշատակի օրվա»: Այնուամենայնիվ, 2021 թ․ ապրիլի 1-ին քաղաքապետը գրեց. «Ես որոշեցի չեղյալ հայտարարել քաղաքապետի հռչակագիրը»: Նա հավելեց․ «Մեկ անգամ ևս ներողություն եմ խնդրում այն ցավերի և վիրավորանքի համար, որ պատճառել է այս հռչակագրի հրապարակումը...»:

Նմանապես, Կալիֆորնիայի Թորանս քաղաքը հայտարարություն է տարածել 2021 թ․ հոկտեմբերի 15-ին՝ «Ադրբեջանի օրը» նշելու մասին։ Այն Սան Դիեգոյի կողմից արված հռչակագրի ճշգրիտ պատճենն է: Նույն օրը ավելի ուշ, Թորանս քաղաքի քաղաքապետ Պատրիկ Ֆյուրին հայտարարեց, որ քաղաքը «սխալմամբ հռչակագիր էր հրապարակել: Նախկինում քաղաքային իշխանությունները Թորանս քաղաքում հայտարարել էին Ադրբեջանի ազգային օրը` դրա ուժի մեջ մտնելու օրը:

Համապատասխան տարածաշրջանում վերջին իրադարձությունների լույսի ներքո, քաղաքը հարգանքով խնդրել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից հանել հռչակագիրը բոլոր լրատվամիջոցներից»: Այնուամենայնիվ, Սան Դիեգոյի և Թորանսի չեղարկված հայտարարությունները դեռևս գլխավոր հյուպատոս Աղաևի ֆեյսբուքյան էջում են:

Սա ևս մեկ օրինակ է Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի քարոզչական անհաջող ջանքերի:

Կալիֆորնիայի հայերի բախտը բերել է, որ Ադրբեջանը Լոս Անջելես է ուղարկել նման ապիկար գլխավոր հյուպատոսի։ Ոչ ոք չպետք է զարմանա, եթե նրան շուտով հետ կանչեն Բաքու:

Բազմաթիվ այլ օրինակներ կան ադրբեջանական քարոզչության անհաջող փորձերի վերաբերյալ:

2021 թ․ փետրվարի 25-ին Մինեսոտայի նահանգապետ Թիմ Վալզը հռչակագիր հրապարակեց «Ադրբեջանի օրվա» կապակցությամբ, սակայն հրաժարվեց ներառել «Խոջալուի» հղումը: Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ տեղեկություններ տարածեցին, թե իբր նահանգապետը ստորագրել է «Խոջալուի ցեղասպանության» հիշատակի հռչակագիր:

Փոխանակ չեղյալ հայտարարելու Ադրբեջանի լոբբիստների հորդորով կեղծ հրապարակված հռչակագրերը՝ ամերիկահայ համայնքը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի, որպեսզի ադրբեջանամետ կեղծ հռչակագրերն առաջին հերթին երբեք լույս չտեսնեն: