Գերմանիան առաջատարն է ԵՄ երկրների ցանկում ապաստան հայցողների թվով
Գերմանիան շարունակում է զբաղեցնել առաջին տեղը ԵՄ պետությունների շրջանում ապաստան հայցելու դիմումների թվով: Այդ մասին կիրակի հայտնել է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Ապաստան տրամադրելու աջակցությամբ զբաղվող Եվրոպական վարչության հաշվետվության տվյալներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթի համաձայն՝ հունվարից սեպտեմբեր Գերմանիայի Միգրացիայի դաշնային վարչությունը ստացել է ապաստան հայցելու մասին 100 278 դիմում, ինչը 35,2 տոկոսով ավելին է՝ ի տարբերություն անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշների: Ընդ որում՝ միայն սեպտեմբերին ԳԴՀ-ում գրանցվել է 13 849 միջնորդություն: Նշվում է, որ դիմումների մեծամասնությունը ստացվել է Սիրիայի, Աֆղանստանի եւ Իրաքի քաղաքացիներից:
Թերթի հաղորդմամբ՝ ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում դիմումների թվով երկրորդ տեղում է Ֆրանսիան (54 105), որին հաջորդում է Իսպանիան (41 799), Իտալիան (37 492) եւ Ավստրիան (22 928): Բացի ավանդական երթուղիներից, որոնք անցնում են Իտալիայի, Հունաստանի ու Իսպանիայի տարածքով, թերթն ընդգծում է, որ ներկայում հայտնվել է նոր ուղի Բելառուսի տարածքով: Այսպես, օրինակ, Գերմանիայի դաշնային ոստիկանությունը հաղորդել է, որ ավելի քան 4,3 հազար անօրինական միգրանտ է ժամանել օգոստոսի սկզբից Բելառուսից դեպի Գերմանիա (Լեհաստանի տարածքով): Ընդ որում՝ նրանց թիվը կարող է աճել:
Առ այսօր միգրանտների մեծամասնությունը հայտնվել է Բելառուսում Թուրքիայից, սակայն ինչպես նշում է Die Welt-ը՝ հղում անելով Եվրոպոլում աղբյուրներին, կա ուղիղ կապ Մինսկի հետ Սիրիայից: Բելառուսի կողմից վիզաների ռեժիմի նոր պարզեցումը, ըստ ամենայնի, կմեծացնի դեպի ԵՄ անօրինական մուտքի փորձերի թիվը հոկտեմբերի կեսերից, նշում է պարբերականը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը