Իտալիայի 65 քաղաքներում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը
Իտալիայի 65 քաղաքներում կիրակի ընթանում է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը: Դրանք արդյունքում կընտրվեն խոշոր քաղաքների ղեկավարները, այդ թվում՝ Թուրինում ու Հռոմում, որտեղ ընտրությունների նկատմամբ մեծ հետաքրքրություն ունեն տեղի քաղաքական գործիչներն ու հանրությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկրորդ փուլն ընթանում է ավելի քան 15 հազար բնակչություն ունեցող քաղաքներում, որտեղ առաջին փուլում թեկնածուներից եւ ոչ մեկը չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին: Կիրակի ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 07:00-ին եւ կփակվեն 23:00-ին: Դրանք կգործեն նաեւ երկուշաբթի 07:00-15:00-ն:
Հիմնական պայքարը ծավալվել է աջակողմյա եւ ձախակողմյա կենտրոնների թեկնածուների միջեւ: Այսպես, Հռոմում քաղաքապետի պաշտոնին հավակնում են Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ռոբերտո Գուալտյերին, որը զբաղեցրել է էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի պաշտոնը Ջուզեպե Կոնտիի երկրորդ կառավարությունում (2019-2021 թթ.) եւ Էնրիկո Միկետին, որին սատարել է «Լիգա», «Առաջ, Իտալիա» եւ «Իտալիայի եղբայրներ» կուսակցություններին կազմված աջակողմյա կոալիցիան:
Առաջին փուլում գրանցվել է ընտրողների ռեկորդային ցածր մասնակցություն, քվեարկել է ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն 55 տոկոսը:
Քվեարկությունն ընթանում է կորոնավիրուսը չտարածելու բոլոր միջացառումների պահպանմամբ, սակայն պատվաստման հավաստագիրը, որը լայնորեն կիրառվում է երկրում, չի պահանջվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը