Սոբչակը բացատրել է իր փոխարինումը Miss Russian United States մրցույթում
Ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն իր Telegram-ալիքում մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ Լոս Անջելեսում Miss Russian United States գեղեցկության մրցույթում որպես հաղորդավար իրեն փոխարինել է երգչուհի Աննա Սեդոկովան, փոխանցում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ ինքն է հրաժարվել վարել միջոցառումը, «քանի որ առաջնահերթությունն այժմ այլ է»:
«Դե լավ, այդ ինձ չեն փոխարինել, այդ ես ոչ մի տեղ չեմ գնացել, քանի որ այժմ առաջնահերթությունն այլ է», - գրել է նա՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Miss Russian United States-ի կազմակերպիչնեն անհանգստանալով իրենց համբավի մասին Սոբչակին փոխարինել են Սեդոկովայով։
Miss Russian United States 2021 մրցույթին կմասնակցեն տասը ռուսաստանցի կանայք։ Միջոցառումը տեղի կունենա Four Seasons Hotel հյուրանոցում: Ռուսալեզու ներգաղթյալների շրջանում առաջին գեղեցկուհին նախատեսվում էր ընտրել հոկտեմբերի 15-ին, սակայն մրցույթի նախօրեին Սոբչակը խոշոր ավտովթարի է ենթարկվել: Հաղորդվում էր, որ հաղորդավարուհու ծառայություններից հրաժարվել են կազմակերպիչները։
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Ադլեր-Կրասնայա Պոլյանա ճանապարհի 38-րդ կմ-ին։ Մերսեդեսի վարորդը՝ Օլեգ Ցոյը, ինչպես պնդում են ականատեսները, վազանց է կատարել, դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել է Volkswagen Polo-ին, այնպես որ վերջինս հետ է շպրտել երթեւեկող միկրոավտոբուսին: Վթարված մեքենայի սրահում երեք մարդ է եղել, ուղեւորներից մեկը՝ Մոսկվայի մարզի 35-ամյա բնակչուհին մահացել է։ Հետագայում Ցոյի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 264 հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Տաքսիստին սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...