Չինաստանում հայտնաբերվել է 1500-ամյա գերեզմանատուն
Չինաստանի հյուսիսարեւմտյան Շենսի նահանգում հնագետները հայտնաբերել են Հյուսիսային Չժուու հարստության կառավարման շրջանի (մ.թ. 557-581թթ.) բարձրաստիճան պաշտոնյա Դուլու Էնայի ընտանեկան գերեզմանատունը, գրում է «Вокруг света» պորտալը՝ հղում կատարելով China.org-ին։
Մոտ 20 000 քառակուսի մետր մակերեսով գերեզմանատունը հայտնաբերվել է Սիսյան նոր շրջանում։ Հնագետները գտել են Դուլու Էնայի ընտանիքի անդամների մի քանի գերեզմաններ։ Պաշտոնյայի գերեզմանը գտնվել է գերեզմանատան հարավային մասում։ Ընտանիքի մյուս անդամները թաղվել են դեպի հյուսիս ուղղությամբ՝ ըստ ավագության կարգի։
Հայտնաբերվել է մոտ 400 առարկա, ներառյալ թրծակավե արձանիկներ, բրոնզե հայելիներ եւ նեֆրիտից պատրաստված իրեր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը