Նորվեգիայի թագուհին պատմել է ՌԴ նախագահի` Կրեմլում վալս պարելու անսպասելի առաջարկի և ամուսնու արձագանքի մասին
Նորվեգիայի թագավոր Հարալդ V-րդը և թագուհի Սոնյան նորվեգական NRK հեռուստաընկերության «Թագավորական գործոն» հաղորդման ժամանակ վերհիշել են իրենց հանդիպումները համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հետ, որը հայտնի էր իր անկանխատեսելիությամբ, գրում է inosmi.ru-ն։
1998 թվականին թագավորական զույգը պետական այցով մեկնել է Ռուսաստան, որպեսզի հող նախապատրաստի առևտրի և շրջակա միջավայրի վերաբերյալ լուրջ բանակցությունների համար և Ռուսաստանում դուռ բացի նորվեգական բիզնեսի համար։
Սակայն այցի «մեխը» դարձել է նախագահ Ելցինի «իմպրովիզացիան»:
Զույգը պատմել է, որ նախագահի հետ հանդիպումից հիշում է մի դրվագ, որ տեղի է ունեցել Կրեմլում՝ նորվեգացի հյուրերի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ։
«Մենք Եկատերինյան դահլիճում էինք։ Այն վերջերս էին վերանորոգել, անհավանական գեղեցկություն էր տիրում։ Հանդիսավոր ընթրիք էր։ Ելույթ էր ունենում փոքր նվագախումբ», - հիշել է թագուհին՝ պատմելով, որ խոսակցության ընթացքում Ելցինին հարցրել է՝ ինչ երաժշտություն է սիրում ու մինչ կհասցներ ևս մեկ բառ արտաբերել՝ ՌԴ նախագահը բացականչել է «վա՛լս» ու իրեն պարի հրավիրել։
Թագուհին չի մերժել Ելցինին և վերջինս նրան ուղեկցել է դահլիճի կենտրոն։ Զույգը ժպիտով հիշել է, որ ադ պահին թագավորը ԱԳ նախարարին անմիջապես «հրահանգել է» իր փոխարեն պարի հրավիրել ՌԴ նախագահի կնոջը։
«Նա շատ լավ էր պարում։ Ամեն ինչ հիանալի էր, պարզապես՝ անսպասելի էր»,- ժպիտով հավելել է թագուհին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...