Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ Դիմակայելու արվեստ ՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում է Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում Պենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը

Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծ
Աշխարհ

Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել շտկել վերջին տարիների սխալները

Չինաստանի Կոմկուսի ԿԿ Քաղբյուրոյի անդամ Յան Ցզեչին, որը համակարգում է արտաքին քաղաքականության հարցերը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում Վաշինգտոնին կոչ է արել շտկել սխալները, որոնք վերջին տարիներին թույլ են տրվել չինական քաղաքականության մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

«Չինաստանը Միացյալ Նահանգներին կոչ է անում շտկել որոշակի ժամանակահատվածում թույլ տրված սխալները, աշխատել Չինաստանի հետ, որ պահպանվի ոչ կոնֆիկտայնության եւ առճակատման բացակայության, փոխհարգանքի եւ փոխշահավետ համագործակցության ոգին, կենտրոնանալ փոխգործակցության վրա, վերացնել տարաձայնությունները եւ նպաստել չին-ամերիկյան հարաբերությունների առողջ ու կայուն զարգացմանը»,- հայտարարել է չինացի քաղաքական գործիչը:

Կողմերն անդրադարձել են մի շարք միջազգային խնդիրների: Յան Ցզեչին Թայվանի մասին խոսելիս հայտարարել է. «Չին-ամերիկյան հարաբերություններում թայվանյան հարցը ամենակարեւոր եւ զգայուն առանցքային հարցն է եւ առնչվում է Չինաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Միացյալ Նահանգները պետք է խստորեն հետեւի «մեկ Չինաստան» սկզբունքին եւ Չինաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ երեք համատեղ կոմյունիկեին»:

Նա նաեւ նշել է, որ Հոնկոնգին, Սինցզյանին եւ Տիբեթին առնչվող հարցերը «դասվում են Չինաստանի ներքին գործերի կարգին եւ չեն կարող արծարծվել ոչ մի արտաքին ուժի կողմից»:

«Չինաստանին զրպարտելու եւ վարկաբեկելու ցանկացած փորձ հաջողությամբ չի պսակվի, եւ Չինաստանը կշարունակի հաստատուն կերպով պաշտպանել իր ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ զարգացման շահերը»,- շեշտել է Յան Ցզեչին:

Նա Միացյալ Նահանգներին կոչ է արել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործում ունենալ կառուցողական դեր, հաստատել է Մյանմարում ներկայիս իրավիճակի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը եւ շեշտել, որ «միջազգային հանրությունը պետք է լավ արտաքին պայմաններ ստեղծի այդ երկրում իրավիճակի պատշաճ կարգավորման համար»:

ԱՄՆ Պետքարտուղարությունը զրույցի մասին հայտնելիս նշել էր, որ Բլինքենը խոստացել է իր դաշնակիցների հետ համատեղ Չինաստանին պատասխանատվության ենթարկել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության սպառնալիքի համար, որը ներկայացնում է Պեկինի քաղաքականությունը, ներառյալ Թայվանյան նեղուցը:

Պետքարտուղարը «նաեւ շեշտել էր, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ցինցզյանում, Տիբեթում եւ Հոնկոնգում մարդու իրավունքներին ու ժողովրդավարական արժեքներին, եւ Չինաստանին կոչ էր արել միանալ միջազգային հանրությանը Մյանմարում ռազմական հեղաշրջման դատապարտման հարցում», նշված է ԱՄՆ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: