Զինվորականները վերահսկում են Մյանմայի բոլոր կարևորագույն օբյեկտները
Մյանմայի զինված ուժերի՝ զրահամեքենաներով ուժեղացված ստորաբաժանումները փետրվարի 2-ին պահպանում են կառավարական շենքերը եւ մյուս կարեւոր օբյեկտները, շրջափակում են Յանգոնի՝ երկրի խոշորագույն քաղաքի միջազգային օդանավակայանը: Դեպի այնտեղ տանող խճուղին հանգամանորեն պահպանվում է, փետրվարի 2-ին հաղորդում է Ճապոնիայի NHK հեռուստաալիքը։
Մյանմայի մասնավոր շատ հեռուստաալիքներ, NHK-ի տվյալներով, նախկինի պես չեն աշխատում: Պետական հեռուստատեսությունը հաղորդում է այն նույն ծրագրերը, որոնք հեռարձակում է մասնագիտացված բանակային հեռուստաալիքը: Յանգոնում պահպանվում է հանգիստ իրավիճակը, սակայն նախօրյակին բնակիչները հերթերի էին կանգնել բանկերի բաժանմունքների առաջ՝ փորձելով առավելագույն քանակությամբ կանխիկ դրամ հանել: Նրանք նաեւ պարենի մեծաքանակ գնումներ են կատարել: NHK-ի տվյալներով՝ քաղաքում որոշ բանկոմատներ չեն աշխատում:
Մյանմայի զինվորական իշխանություններն ամբողջությամբ վերցված ձերբակալել են մի քանի հարյուր մարդու, ներառյալ «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» (ՀԺԱԼ) կառավարող կուսակցության ղեկավարությանն ու ակտիվիստներին: Նրանց թվում են նախագահ Վին Մյինը եւ երկրի նախկին փաստական ղեկավար, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժին: Մայրաքաղաք Նեյփիդոյում կալանքի տակ են վերցվել ՀԺԱԼ-ից խորհրդարանի բոլոր պատգամավորները, փետրվարի 2-ին հայտնել է Ճապոնիայի Кyodo լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ ձերբակալված են նաեւ կառավարող կուսակցության ղեկավարների ընտանիքների շատ անդամներ: Ինչպես նշում է գործակալությունը, կալանքի տակ են վերցվել նաեւ այն կուսակցություններից խորհրդարանի պատգամավորները, որոնք ներկայացնում են Մյանմայի ազգային փոքրամասնություններին, որոշ հասարակական գործիչներ, որոնք քննադատության են ենթարկել զինվորականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...