Ֆրանսիան հայտարարել է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ սահմանների փակման մասին
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ համաճարակաբանական իրավիճակի պատճառով մուտքը Ֆրանսիա արգելվում է ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից, ինչպես նաեւ` երկրից դուրս գալը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Բացի պարետային ժամի միջոցառումներից, որոնք իրական, բայց ոչ բավարար ազդեցություն են ունեցել, մենք որոշեցինք անհապաղ իրականացնել հետեւյալ լրացուցիչ միջոցառումները: Ցանկացած մուտք Ֆրանսիա եւ ցանկացած ելք մեր տարածքից, ինչպես երկրից, այնպես էլ դեպի այն երկիրը, որը Եվրամիության անդամ չէ, արգելվելու է` բացառությամբ շատ հրատապ պատճառների»,- հայտարարել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը:
Նա ելույթ է ունեցել Պաշտպանության խորհրդի նիստից հետո, որը քննարկում էր համավարակային ճգնաժամի իրավիճակը երկրում: Նրա ասուլիսը հեռարձակվել է հեռուստաալիքներով:
Հայտարարված արգելքը, շարունակել է Կաստեքսը, ուժի մեջ կմտնի կիրակի 00:00-ից:
«ԵՄ երկրից ցանկացած մուտք Ֆրանսիա պայմանավորված կլինի ՊՇՌ թեստի ներկայացմամբ` բացառությամբ անդրսահմանային աշխատողների»,- հավելել է վարչապետը:
Նա պարզաբանել է, որ, չնայած Ֆրանսիայում իրավիճակն ավելի լավ է թվում, քան հարեւան մի շարք երկրներում, «այնուամենայնիվ այն տագնապալի է»: «COVID-19-ի պատճառով մեր շուրջ 27 հազար հայրենակից հոսպիտալացվել է: Ավելի քան 3 հազար մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: ... «Անգլիական» եւ «հարավաֆրիկյան» կոչվող տարբերակների տարածումը սպառնում է համավարակի ուժեղացման մեծ ռիսկով»,- հայտնել է Կաստեքսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...