Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար կարող է հանկարծ մտքով անցկացնի Մոնղոլիայի վրա էլ գրոհել. Գեւորգ Պետրոսյան
Աշխարհում չկա այնպիսի բան, որ պետական մարմինն ինքնալուծարվի։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովը լուծարելու մասին «Իմ քայլը» խմբակցության քննարկումներին։
«Ես գիտեմ, որ դու օրենքներ չես կարդում, բայց մի երկու հոգու ասա՝ կարդան, քեզ ներկայացնեն։ ԱԺ-ն ժողովրդի կողմից մանդատ ստացած մարմին է։ Ինչի՞ համար ինքնալուծարվի, կարո՞ղ ենք իմանալ։ Այնպես չի, որ ես ԱԺ-ի կազմից գոհ եմ։ Այնտեղ մարդիկ կան, որ իրենց վկայանը 3 օր կորցնեն, չեն հիշի՝ ինչ են աշխատում»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։
Պետրոսյանի խոսքով՝ ինչու պետք է պետական բյուջեից այդքան ծախս անել, որ ընտրություններ լինեն. «Եղբայր, դու ես խորտակել ամեն ինչ, դու ես ձախողել ամբողջ կառավարման գործընթացը, դու ես ձախողել ամբողջ պատերազմը, բարի եղիր՝ գնա։ Ամբողջ պետությունը խորտակել է, եկել ու ԱԺ-ն ուզում է լուծարել։ Երեկվա իրադրությունը որ տեսանք, դա նշանակում էր, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար կարող է հանկարծ մտքով անցկացնի Մոնղոլիայի վրա էլ գրոհի։ Ամբողջ Ոստիկանությունը հանի, լարի էս կողմ էն կողմ։ Պատկերացնում եք ընտրությունների օրը ինչ թույլ կտա իրեն, միայն թե իր թիմի համար ապահովի անհրաժեշտ ձայներ, որ հելնի աշխարհին ասի՝ տեսաք, որ իմ բոլոր արածները ժողովրդի սրտով է»։
Պատգամավորը նշեց, որ մինչեւ հիմա պատգամավորներից որեւէ մեկը հանրությանը չի պարզաբանել, թե ինչու են ուզում Ազգային ժոովը լուծարել. «Թե ո՞վ է երազում տեսել, եկել սրան հուշել, որ ԱԺ-ն լուծարել։ Ոնց որ մեկը տուն հարս բերի, հարսը կույս չլինի, ասենք՝ դե եկեք հարեւանի տատուն գնդակահարենք։ Իրենցից որեւէ մեկն առ այսօր հանրությանը որեւէ հիմնավորում չեն բերել, թե ինչու լուծարվի ԱԺ-ն։ Այսօր մեր հիվանդանոցներում վիրավոր ազատամարտիկներ կան, փոխարենը այդ մարդկանց վիրահատության ծախսերով զբաղվեն, դրել գազալցակայանի վճար, տրանսպորտային վճար, մի հատ էլ արտահերթ ընտրություններ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...