Եղիսաբեթ Երկրորդը սոցիալական ցանցերի վարման օգնականի է փնտրում
Բուքինգհեմյան պալատի կայքում հաղորդակցության գծով ավագ աշխատակցի օգնականի աշխատատեղ է հայտնվել։ Նրա պարտականությունների շարքում է մտնում նաեւ սոցիալական ցանցերի վարումը։
Թագավորական պալատը բարձրագույն կրթությամբ եւ կայքերի կամ սոցիալական ցանցերի վարման փորձ ունեցող թեկնածուի է որոնում։ Նա պետք է կարողանա աշխատել տեսանյութերի հետ, լավ լուսանկարի, հասկանա դիզայնից, տիրապետի քոփիրայթինգի եւ SMM-ի հմտություններին, ինչպես նաեւ ստեղծագործական միտք ունենա։ Թեկնածուից պահանջվում է օգտագործել սոցիալական ցանցերի վերլուծությունը՝ գնահատելու համար լսարանի ներգրավվածությունը։
Աշխատակցի պարտականությունների շարքում են Բուքինգհեմյան պալատի պաշտոնական հաշիվների վարումը, հրապարակումների ու տեսանյութերի ստեղծումը, բովանդակության ու թագավորական նախաձեռնությունների առաջխաղացումը։
Եղիսաբեթ Երկրորդն իր հերթին կարող է առաջարկել դրույք 27 հազար ֆունտ ստերլինգ չափով տարվա համար, ինչպես նաեւ արտոնություններ։ Շաբաթվա ընթացքում 37,5 աշխատանքային ժամ կլինի»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...