Ջենիֆեր Լոպեսը զայրացրել է երկրպագուներին թանկարժեք իրերը դեն նետելու չելենջի պատճառով
Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը 20 տարվա վաղեմության կուլտային տեսահոլովակի մոտիվներով չելենջ է սկսել եւ առաջացրել երկրպագուների զայրույթը։ Խոսքը «Love Don't Cost a Thing» տեսահոլովակի մասին է, որում նա դեն էր նետում թանկարժեք իրերը։
Տեսանյութում նա քայլում է լողափին, հանում արեւային ակնոցը, պիջակը, թեւնոցը։ «Չեմ կարողանում համբերել տեսնելու կատարման ձեր տարբերակները»,- հրապարակման մեջ գրել է նա։ Նրա կողմից սկսված չելենջը մեկնաբանություններում բացասական արձագանքի է արժանացել։ Հետեւորդները մատնանշել են, որ չեն կարող իրենց թույլ տալ նետել իրերն, առավել եւս երբ աշխարհում համավարակ է։
«Դու ուզո՞ւմ ես, որ ես նետեմ արեւային ակնոցս, որի համար երեք աշխատավարձ եմ վճարել․ Ոչ, շնորհակալ եմ», «դու ուզում ես, որ մենք փողոցում լինենք առանց դիմակի՞։ Համավարակի ընթացքո՞ւմ։ Դու ուզում ես, որ մենք առանց դիմակի դուրս գանք ու հանե՞նք հագուստը։ Ես չէի ցանկանա, որ ինձ մեղադրեն անվայելուչ պահվածքի համար։ Ես աղքատ եմ, այդ պատճառով էլ լյուքսային հագուստի համար գումար չունեմ»,- գրել են նրանք։
Որոշ օգտատերեր տարակուսանք են արտահայտել, որ Լոպեսն ազատ քայլում է ափին այն ժամանակ, երբ իրենց համար այդ ճանապարհը փակ է կարանտինային սահմանափակումների պատճառով։ Նրանց նաեւ զայրացրել է, որ երգչուհին դիմակ չի կրել։
The #LoveDontCostAThingChallenge STARTS NOW !!!! Can’t wait to see your renditions. ✨


















































Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանը
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին