Շվեյցարիայում նիկաբ կրելու արգելքի հարցով հանրաքվե տեղի կունենա
Շվեյցարիայի կոմունաները կողմ են, որ մարտի 7-ին տեղի ունենա նիկաբը արգելելու մասին հանրաքվե: «Այո՝ փարանջայի արգելմանը» ակցիան նախաձեռնել է Զոլոտուրնի կանտոնի Էգերկինգեն քաղաքում գտնվող կոմիտեն, որը սկսել է ժողովրդական կամարտահայտության քարոզարշավ է սկսել, հայտնում է RG-ն՝ հղում անելով 20min.ch պորտալին:
«Փարանջաներն ու նիկաբները հագուստի սովորական մաս չեն: Դրանք զրկում են կանանց մեր հասարակության հավասար պայմաններում ապրելու իրավունքից»,- ասվում է հատուկ թողարկված «քվեարկության թերթում», որը հանձնաժողովը ցանկանում է ուղարկել հնարավորինս շատ տնային տնտեսությունների: Կայքը նաեւ պնդում է, որ դեմքը ծածկելը կարող է քողարկել ահաբեկչական մտադրությունը:
Կառավարությունն ու խորհրդարանը նախաձեռնությունն ավելորդ են համարում: «Շվեյցարիայում ծածկված դեմքի հետ կապված խնդիրներ չկան: Ընդհանուր առմամբ, մոտ 20-30 կին է նիկաբ կրում: Իսկ փարանջա ընդհանրապես չի երեւում»,- նշել է արդարադատության նախարար Կարին Կելլեր-Զուտերը:
Նրա կարծիքով, սահմանափակումը կհարվածի զբոսաշրջությանը: Ավելին, կանտոնները գործողությունների ազատություն ունեն: Օրինակ՝ Սբ. Գալենում եւ Տիչինոյում արդեն իսկ արգելված է հիջաբների օգտագործումը: Հետեւաբար, համապետական արգելքի անհրաժեշտություն չկա:
2009 թվականին շվեյցարացիների 60 տոկոսը հանրաքվեում կողմ էր արտահայտվել մինարեթների կառուցումն արգելելու առաջարկին: Վիճակագրության համաձայն, մահմեդականները կազմում են Շվեյցարիայի բնակչության մոտ 5%-ը: Նախկինում հիջաբի արգելքը մտցվել էր Ֆրանսիայի, Դանիայի եւ Ավստրիայի կողմից: Պաշտոնապես արգելվում է հասարակական վայրերում այնպիսի գլխաշորեր ու գլխարկներ կրել, որոնք ամբողջությամբ ծածկում են դեմքը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...