Samsung պատրաստում է M12 սմարթֆոն՝ վիթխարի մարտկոցով եւ «iPhone խցիկով»
Samsung Galaxy M12 նոր սմարթֆոնի բնութագրերը հրապարակվել են մինչեւ այն ներկայացնելը: Այս մասին հայտնում է Gizmochina-ն՝ վկայակոչելով աղբյուրներին:
Մատչելի սմարթֆոնը կփոխարինի M11 մոդելին եւ կունենա մի շարք արտաքին փոփոխություններ: Օրինակ՝ 4 խցիկների բլոկը կարող է դրվել քառակուսու մեջ: Գլխավորը կկարողանա կատարել 48 Մպ լուսանկարներ: 6,5 դյույմ անկյունագծով էկրանը կունենա HD+ թույլատրելիություն: Կաթիլաձեւ կտրվածքում կտեղադրեն 8-մեգապիքսելանոց սելֆիի խցիկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Samsung Galaxy M12-ում կկիրառվի Exynos 850 ֆիրմային պրոցեսորը, որը միավորում է ARM Cortex-A55 ութ հաշվողական միջուկներ եւ Mali-G52 գրաֆիկական արագացուցիչ: Սմարթֆոնն աշխատելու է միայն LTE-ով, 5G կապով եւ գնային հատվածում առայժմ եզակի է:
Սմարթֆոնը, հավանաբար, կունենա Android 11 օպերացիոն համակարգ: Օպերատիվ հիշողության ծավալը կկազմի մինչեւ 6 Գբ, բայց արտադրողը 32, 64 եւ 128 Գբ կուտակիչ ընտրելու հնարավորություն կտա: Ընդլայնում կլինի նաեւ microSD քարտի միջոցով: Samsung Galaxy M12-ը կունենա վիթխարի մարտկոց՝ 6000 մԱժ: Սմարթֆոնը մատակարարվելու է Android 11 օպերացիոն համակարգով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...