Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ Դիմակայելու արվեստ ՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում է Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է

Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

«Խոսել եմ երկու կարեւոր խնդրի մասին». Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովում

ԵԽԽՎ միգրացիայի եւ տեղահանված անձանց նիստում խոսել եմ ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին: Այս մասին հայտնել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվեց հումանիտար ճգնաժամի հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որն առաջիկայում պիտի դառնա ԵԽԽՎ զեկույց։ Զեկույցի հեղինակը կլինի Հայաստանում եւ Ադրբեջանում եւ նաեւ մեր առաջարկով կփորձի լինել Արցախում։

Իհարկե, քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակը մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ զեկուցողն Արցախ գնալու համար անպայման պիտի ստանա Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը։

Եւ քանի որ զեկույցը վերաբերելու է բացառապես պատերազմի հումանիտար ասպեկտին, ես խոսել եմ երկու կարեւոր խնդրի մասին, ինչը համարում եմ անհետաձգելի լուծման հիմնախնդիրներ։

Առաջինը, բնականաբար, ռազմագերիների հարցն է, ովքեր պատերազմի ավարտից անմիջապես հետո պետք է վերադարձվեին հայկական կողմին, ինչը մինչ օրս չի արվել եւ զեկուցողի ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ գերի ընկած քաղաքացիական անձանց, այլեւ նրանց հայտարարում է դիվերսանտներ, ինչը միջազգային բոլոր իրավակարգավորումների կոպտագույն խախտում է։

Երկրորդ խնդիրը, որին անդրադարձել եմ, Արցախից տեղահանված եւ իրենց բնակավայրն ու տունը կորցրած արցախցիների հարցն է, որը եւս այս աղետալի պատերազմի հումանիտար հետեւանքներից է, ինչը անպայմանորեն պիտի լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։

Եւ, բնականաբար, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի «լավագույն ավանդույթները» շարունակվում են, Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձեցին խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը, այն փորձելով ներկայացնել որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն, ես իմ ելույթում նշել եմ նման հայտարարությունների կատարյալ տխմարություն լինելը, պնդելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատերազմի հանցագործներ են եւ որպես այդպիսին պիտի ենթարկվեն պատասխանատվության միջազգային իրավունքի առաջ»։