Շուռնուխ համայնքի մի մասը՝ 11 տուն, անցնում է Ադրբեջանին․ համայնքապետ
«Թուրքը եկավ, իր GPS-ով նշումներն արեց, ըստ որի՝ տակի թաղը անցնում է իրենց տարածք»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը:
«Իրանց երկու տոչկեն խփել են գյուղի սկզբից վերջը. ցույց է տալիս, որ այդ 11 տունը իրենցն է»,- ասաց նա և նշեց, որ թուրք սահմանապահները եղել են մեր ԱԱԾ-ի և ռուսների հետ: «Մինչ այդ բանավոր կերպով ասել են, որ այդ տները լինելու են հայկական: Գուցե էլի հայկական են, ընտիր կառավարություն է, կարող է մի հատ այնպիսի դիվանագիտություն դրսևորել, որ թուրքը «մանթրաշից մեռնի»»,- ասաց նա և նշեց, որ կառավարությունից իրենց ոչինչ չեն ասել, իրենք սահմանապահ են և իրավունք չունեն հեռանալ:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուռնուխի և Որոտանի սահմանային հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել, նա նշեց, որ չի լսել վարչապետի հայտարարությունը: «Վերջին ասողը ինքն է, և քանի դեռ ինքն է, անորոշ է լինելու: Հանած զորքը, որ տարան, մեզ անտեր թողեցին, կարող են գալ, մեզ փրկել»,- ասաց նա և նշեց, որ այդ տան բնակիչները անելանելի վիճակում են:


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Բոլոր ճանապարհները բաց են
Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը