Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի․ Արփինե Սարգսյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ԵՄ հետ սերտ համագործակցությունը՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքները։ ՆԳ նախարարը ներկայացրել է վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն ու վերահաստատել հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու նախանշված քայլերը։
Անդրադառնալով ԵՄ կառույցների՝ Ֆրոնտեքսի և Եվրոպոլի հետ գործընկերությանը՝ նախարար Սարգսյանն այն ամրապնդելու տեսանկյունից կարևորել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը։
Դեսպան Մարագոսը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին՝ ընդգծելով համատեղ գրանցված տեսանելի արդյունքները։
Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումներն ու գործընկերության ընդլայնման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների Հաայաստան այցի մանրամասներ, ինչը համագործակցության նոր փուլի մեկնարկ կհանդիսանա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները