Աստրախանի մարզում փոխնախարարը «մահացել» է՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար
Աստրախանի մարզի կոմունալ-բնակարանային տնտեսության նախկին առաջին փոխնախարար Մարիաննա Ստուպինան քրեական պատասխանատվությունից խուսափելու համար բեմադրել է սեփական մահը, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
2012 թվականին նա դատապարտվել էր յոթ ազատազրկման՝ փողերի յուրացման համար։ Դատավճռի հրապարակումից հետո փոխնախարարը լքել էր Աստրախանի մարզը եւ որոշ ժամանակ ապրել Թաթարստանում։ Որոնման մեջ գտնվելով՝ հետեւել էր անհետ կորածների մասին հրապարակվող լուրերի։ Այդպես իմացել էր, որ Նովոսիբիրսկի մարզում հայտնաբերել են իրեն նման մի կնոջ դիակ։ Ստուպինան ամուսնուն ուղարկել էր այնտեղ, որտեղ էլ նա մահացածին ճանաչել էր որպես իր կնոջը։ Դրանից հետո նախկին փոխնախարարը վերադարձել էր Աստրախանի մարզ եւ 13 տարի վարել, ըստ էության, գաղտնի կյանք։
Քննչական կոմիտեում 2010 թվականին տեղի ունեցած երկու բնակիչների սպանության գործի շրջանակում պարզել են Աստրախանի մարզի կոմունալ-բնակարանային տնտեսության նախարարության պաշտոնյաների կողմից հափշտակված փողերի կանխիկացմա դեպք։ Այս քննության ընթացքում էլ պարզվել է նախկին փոխնախարարի գտնվելու վայրը։ Այժմ նրան ուղարկել են ուղղիչ գաղութ՝ պատիժը կրելու համար։
Քննչական կոմիտեն սպանության մեջ կասկածում է նախկին նախարարին ու պնդում, որ Մարիաննա Ստուպինան սպանության հետ կապ չունի։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին