Ճապոնիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ լուծել տարածքային խնդիրը և կնքել հաշտության պայմանագիր
Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը «տարածքային խնդիրը» լուծելու և Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու ցանկության վերաբերյալ մնում է անփոփոխ՝ չնայած երկկողմ հարաբերությունների ծանր վիճակին։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին պաշտոնը ստանձնելու առիթով խորհրդարանում ունեցած իր ծրագրային ելույթում։
«Թեև ճապոնառուսական հարաբերությունները գտնվում են ծանր վիճակում, Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ լուծել տարածքային խնդիրը և կնքել հաշտության պայմանագիր», - ընդգծել է նա։ Ընդ որում, Ճապոնիայի կառավարության ղեկավարը հերթական անգամ քննադատության է ենթարկել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում՝ նշելով հակամարտության շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը։
Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով հաշտության համաձայնագրի մշակման նպատակով։ Դրան տանող ճանապարհին հիմնական խոչընդոտ են մնում Կուրիլյան կղզիների հարավային մասի նկատմամբ իրավունքների շուրջ տարաձայնությունները։
Պատերազմի ավարտից հետո ամբողջ կղզեխումբը միացվեց Խորհրդային Միությանը, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի խումբ մանր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ընդգծել է, որ այդ տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձևակերպում, ենթակա չէ կասկածի։
2022 թվականի մարտին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան դադարեցնում է հաշտության համաձայնագրի հարցով բանակցությունները Տոկիոյի հետ՝ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների պատճառով Ճապոնիայի կողմից Մոսկվայի նկատմամբ միակողմանի սահմանափակումներ մտցնելուց հետո։ Մոսկվան նաև դուրս է եկել հարավային Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեություն կազմակերպելու վերաբերյալ Տոկիոյի հետ երկխոսությունից:


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Բոլոր ճանապարհները բաց են