Բայկալում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենա է խորտակվել
Իրկուտսկի մարզում ինը մարդ, որոնց թվում կան զբոսաշրջիկներ, ավտոմեքենայով անցել են Բայկալի սառույցի տակ. կան զոհեր, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հարուցվել է քրեական գործ, հայտնում է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն:
«Իրկուտսկի մարզում քրեական գործ է հարուցվել Բայկալի սառույցի վրա տեղի ունեցած դեպքի առթիվ, որի հետևանքով զբոսաշրջիկների խումբ է զոհվել։ Փետրվարի 20-ի ցերեկը Բայկալ լճում՝ Խոբոյ հրվանդանի տարածքում, սառույցի տակ է անցել ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա, որը տեղափոխում էր 9 մարդ։ Ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով կան զոհեր։ Փաստի առթիվ ՌԴ ՔԿ Իրկուտսկի մարզի քննչական մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) և 293-րդ հոդվածի 3-րդ մասով (անփութություն) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընթանում են ութ հոգու որոնողական աշխատանքները: Դատախազությունից հայտնել են, որ փրկվել է մեկ մարդ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին