Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը փետրվարի 20-ին կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելու Դիեգո Գարսիա կղզում գտնվող ավիաբազայի հետ կապված պաշտպանության և անվտանգության հարցեր։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
2025 թ. մայիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը համաձայնագիր է ստորագրել Չագոս արշիպելագի, այդ թվում՝ Դիեգո Գարսիայի նկատմամբ ինքնիշխանությունը Մավրիկիոսին փոխանցելու վերաբերյալ։ Սակայն Դիեգո Գարսիայի ռազմաբազան առնվազն 99 տարի կմնա Վաշինգտոնի և Լոնդոնի իրավասության ներքո։ Ըստ համաձայնագրի պայմանների՝ Մեծ Բրիտանիան տարեկան միջին հաշվով 101 միլիոն ֆունտ ստեռլինգ կվճարի Մավրիկիոսին Դիեգո Գարսիայի ռազմաբազայի օգտագործման համար։
Վաշինգտոնն իր համաձայնությունն էր տվել համաձայնագրին, սակայն Թրամփն օրերս Սթարմերին կոչ է արել չհրաժարվել Դիեգո Գարսիայից, քանի որ այն կարող է անհրաժեշտ լինել Իրանի դեմ գործողությունների համար։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները