Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին Շախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլը Լատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելու Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգա Խնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր Մադյար ԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական է ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ) ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքում ով է գլխավորելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը «Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակինՇախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլըԼատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելուՎարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՀայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգաԽնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր ՄադյարԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքում ով է գլխավորելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԾաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել «գրեթե անհապաղ» վերադառնալ ԵՄՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՍերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգՄեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլըՔննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցերՀարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք)ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՌուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համարՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներինՊորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվովԱրաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է (տեսանյութ)2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումՆիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին ԷռնեկյանինԶինծառայողի մահվան դեպքով կալանավորվել է 1 անձՌադիոազդանշաններ Beta Pictoris b գազային հսկայիցՀայկ Կոնջորյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահՊետություն-Եկեղեցի․ կարծիքներ (տեսանյութ)Գերմանացիները երկու խաղից հետո վաստակել են մեկ միավորԵրևանում կայացել է Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդովԵրևանի քաղաքապետարանը մասնակցել է ISPCAN 2026 միջազգային համաժողովինՀնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքովԱրենիում կրկին գինու տոն էԾիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովՖրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասինԹեհրանը ատոմային էներգետիկայի հարցերում չի պատրաստվում քննարկել միջուկային ծրագիրըԳործակարգավարական խորհրդակցություն ԿԳՄՍՆ ոլորտային աշխատանքների վերաբերյալՄեզ ժամանակ է պետք աշխատելու, միմյանց ճանաչելու և մրցունակ թիմ կառուցելու համարՆրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա այն չէ, ինչ ես եմ ուզում. Դոնալդ ԹրամփՀռոմի պապի հատուկ բանագնացը Մոսկվայում կքննարկի ուկրաինական հակամարտությունըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՀայաստանի և Չեռնոգորիայի վերջնական հայտացուցակներըԵրևանում կայացավ Համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստը
Մշակույթ

Ֆերիկի դպրոցականները Թումանյանի «Շունն ու կատուն» բեմականացրել են եզդիերենով (ֆոտոշարք)

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ ներկա է եղել Գիրք նվիրելու տոնի և Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառմանը:

Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրել են Հովհաննես Թումանյանի կյանքը, գործունեությունը, գրական ժառանգությունը պատկերող դրվագներ՝ հայերեն և եզդիերեն:

Երեխաներն անդրադարձել են Թումանյանի գրական ուղուն՝ ասմունքելով նրա վաղ պատանեկան շրջանի գործերը՝ հատվածներ պոեմներից, քառյակներ, բանաստեղծություններ: Վոկալ կատարումներով ներկայացվել են Թումանյանի բանաստեղծությունների և թարգմանությունների հիման վրա ստեղծված երգերը, որոնց ներքո հանդես են եկել պարային կատարումներով: Դպրոցի երգչախումբը հանդես է եկել «Անուշ» օպերայից հատվածներով: Այնուհետև երեխաները ներկայացրել են Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» բալլադի բեմադրությունը՝ եզդիերեն:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և դպրոցի տնօրեն Նարինե Սաֆարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դպրոցի տնօրենությանը, մանկավարժներին, ծնողներին, դպրոցականներին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն դպրոցականների աշխարհայացքի ձևավորման և արժեհամակարգի հարստացման գործում։ Նրա խոսքով՝ բովանդակալից և գեղեցիկ այս միջոցառումը մեծ գնահատանքի է արժանի, քանի որ կարճ ժամանակում երեխաներն ասմունքի, երգի, պարի, բեմադրության միջոցով ներկայացրել են Ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգությունն ու դրա դրսևորումներն արվեստի մյուս ճյուղերում:

«Գիրք նվիրելու օրը շատ կարևոր նախաձեռնություն է հատկապես դպրոցականների համար տոն դարձնելու տեսակետից, բայց նաև շատ կարևոր է Մայրենիի օրը: Պետության ուշադրության կենտրոնում են հատկապես ազգային փոքրամասնությունները, իսկ մեր երկրում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիական համայնքն է: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի դպրոցում երեխաները շատ լավ սովորեն իրենց մայրենի լեզուն, ակտիվորեն հաղորդակցվեն իրենց մշակույթին, ավանդույթներին, ամբողջ ժառանգությանը և դրանք փոխանցեն հաջորդ սերունդներին։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի եզդիական համայնքն ակտիվ ներգրավված է այս գործընթացներում: Տեղեկացա նաև, որ այս դպրոցում սովորող երեխաներից մեկի տատիկն է «Շունն ու կատուն» թարգմանել եզդիերեն: Երեխաները հրաշալիորեն ներկայացրեցին այս բեմականացումը եզդիերենով»,- նշել է Արաքսիա Սվաջյանը և հորդորել երեխաներին լավ սովորել մայրենին՝ ՀՀ պետական լեզվին՝ հայերենին զուգահեռ։

Նշենք, որ Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան միջնակարգ դպրոցում եզդիերենը դասավանդվում է՝ որպես պետական հանրակրթական ծրագրում ընդգրկված առարկա։

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև դպրոցում գործող խմբակների կարևորությանը՝ արձանագրելով, որ գործում են պարի խմբակ, երգչախումբ, առաջիկայում կբացվի նաև նկարչական խմբակ: Արաքսիա Սվաջյանը հորդորել է դպրոցի տնօրենությանը երեխաների սպորտային հետաքրքրություններին ուղղված խմբակներ ևս բացել:

Արաքսիա Սվաջյանը միջոցառումից հետո շրջել է դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ: