Օբաման բացահայտել է գաղտնիքը՝ հայտարարելով այլմոլորակայինների գոյության մասին․ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման գաղտնի տեղեկություններ է բացահայտել, երբ օրերս պնդել է, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ գործող առաջնորդ Դոնալդ Թրամփը, որը միաժամանակ հրաժարվել է ճշտել, թե արդյոք դա նշանակում է, որ նա հաստատում է արտաերկրային քաղաքակրթությունների գոյության մասին եզրակացությունների արժանահավատությունը: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Չգիտեմ՝ դրանք իրական են, թե՝ ոչ»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը։ «Բայց ասում եմ ձեզ, որ նա (Օբամա-խմբ.) բացահայտեց գաղտնի տեղեկատվություն: Նա չպետք է դա աներ: Նա մեծ սխալ է թույլ տվել»,-համոզված է Սպիտակ տան ղեկավարը։ «Ես այդ մասին կարծիք չունեմ»,-հավաստիացրել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, երբ նրան կրկին հարցրել են՝ այլմոլորակայիններ գոյություն ունեն, թե՝ ոչ: «Ես երբեք այդ մասին չեմ խոսում։ Շատերն ասում են. շատերը դրան հավատում են»,-հավելել Է նախագահը։
Օբաման փետրվարի 14-ին տված հարցազրույցում պնդել է, որ այլմոլորակայիններ գոյություն ունեն։ «Դրանք իրական են, բայց ես դրանց չեմ տեսել»,-ասել է ԱՄՆ 44-րդ նախագահը, ով պաշտոնավարել է 2009-17 թվականներին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները