Կոչ եմ անում կռված տղաներին սատարել որդեկորույս մայրերի նախաձեռնությանը, պետք է թույլ չտալ Փաշինյանի մուտքը Եռաբլուր
Մեր բոլորի արժանապատվությանը հարվածող հերթական քայլն է ծրագրել Փաշինյանը։ Այս մասին «Հրապարակի» տաղավարում հյուրընկալվելիս՝ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
«Դուք գիտեք՝ նա ամսի 19,20, 21-ը հայտարարել է սուգ և նա պատրաստվում է ամսի 19-ին, ինպես ինքն է ասել, երթով գնալ եռաբլուր, բայց արդեն իսկ քաղաքացիական մեծ նախաձեռնություններ կան, որոնք հիմնականում կազմակերպվում են որդեկորույս մայրերի կողմից, պատրաստվում են թույլ չտալ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։
Ես կոչ եմ անում բոլոր կռված տղաներին՝ 90-ականներից սկսած մինչեւ այս պատերազմի մասնակիցներին, պահեստազորի բոլոր սպաներին, սատարենք այդ կանանց և թույլ չտանք Ալիևի և Էրդողանի գործընկեր Փաշինյանի մուտքը եռաբլուր։ Կոչ եմ անում այդ տղաներին պատրաստվել կանգնել այդ դիրքում, այդ դիրքը մարտական դիրք է, պետք է սատարել այդ մայրերին, ովքեր պետք է այդ միջոցառումը իրականացնեն։ Ի՞նչ է, մտածում եք բախում կլինի՞, թող լինի, մենք չպիտի թողենք , որ նա հայտնվի Եռաբլուրում։ Եթե ինքը կգնա բախման, ինչում ես կասկածում եմ, ապա ինչ արած, թող գնա, ես արդեն ասեցի՝ դա մարտական դիրք է»,- ասաց Շահնազարյանը։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Բոլոր ճանապարհները բաց են
Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը