Միջպետական հարաբերություններում մենք սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի
Որեւէ կերպ հիմնավորել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շարունակումը Հայաստանի եւ Արցախի անվտանգության տեսակետից հնարավոր չի ։ Դա հակաքաղաքագիտական է, հակատրամաբանական է եւ հակաբնական։ Փաշինյանը պետք է հարժարական տա եւ արագ ձեւավորվի ժամանակավոր կառավարություն։
Հակառակ դեպքում դա պետությունը եւ հասարակությոունը աղետի առջև կկանգնեցնի՝ պատճառ դառնալով նորանոր կորուստների։ Դրա վառ ապացույցը սահմաններին եւ շփման գծում շարունակաբար տեղի ունեցող դեպքերն ու իրադարձություններն են, որոնք դուրս են մնացել մեր վերահսկողությունից, ինչպես նաեւ կառավարման սուր ճգնաժամը երկրի ներսում։
Ժամանակավոր կառավարության ձեւվավորման հարցում կարող են լինել տաչբեր տեսակետներ։ Սակայն երբեմն հնչում են տեսակետներ, որոնք արհեստականորեն տանում են դեպի փակուղի առանց որեւէ լուծում առաջարկելու։ Դրանցում հիմնականում գիտակցված դիտավորություն կա՝ ուղղված գործող իշխանության գործունեության շարունակմանը։
Բնականաբար, իշխանությունը ձեւավորվում է ընտրություններով։ Սակայն հազիվ թե առողջ տրամաբանությամբ որեւէ մեկը կպնդի հենց այս պահին ընտրություններ անցկացնել (չնայած այդպիսի կարծիքներ եղել են)։ Իսկ գործող իշխանությունն ապացուցել է եւ շարունակում է ապացուցել, որ իր գործունեությամբ ունակ չի ապահովելու Հայաստանի եւ Արցախի գոնե մնացած հատվածի անվտանգությունը։ Հետեւաբար, տարբեր քաղաքական ուժերի, իշխանության տեղական մարմինների, գիտական եւ ուսունմական հաստատությունների, անհատների կողմից առաջարկված եւ հասարակության լայն շերտերի կողմից պահանջված իշխանափոխության մոդելը միակն է։ Այն է, ստեղծել ժամանակավոր կառավարություն, որը կլծվի անվտանգության խնդիրների լուծմանը, ներքին կյանքի կազմակերպմանը, ինչպես նաեւ խելամիտ ժամանակահատվածում կկազմակերպի ընտրություններ։
Տարածաշրջանը, ուր մենք ենք գտնվում գլխիվայր փոխվել է։ Փոխվել է ի վնաս եւ ի դժբախտություն մեզ։ Փոխվել են խաղի կանոնները տարածաշրջանում, իսկ մեր դերակատարությունը ձգտում է դեպի զրո։ Միջպետական հարաբերություններում մենք սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի։ Ուրիշները կարող են մեր վերաբերյալ որոշումներ կայացնել առանց մեզ հետ քննարկելու։ Այսպիսի իրավիճակ երբեք չի եղել մեր նորագույն պատմության ընթացքում։ Հասկանու՞մ է սա արդյոք գործող իշխանական վերնախավը, դժվար է ասել։ Սակայն իշխանության վարքագծից երեւում է, որ շատերին դա այնքան էլ չի հետաքրքրում։
Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Երկրի անվտանգության այլ հնարավորություն պարզապես չկա։ Դա այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ մեկ խնդիրն է։ Ակնհայտ է, որքան այն ուշանա, այնքան ավելի բարդ վիճակում ենք հայտնվելու։ Միաժամանակ շատ կարեւոր հարց է, թե այդ հրաժարականը կլինի ցնցումների արդյունքում, թե առանց ցնցումների։
Երկրի ապագայով մտահոգ ողջ հատվածը ամեն ինչ պետք է անի, որպեսզի հրաժարականը տեղի ունենա առանց լուրջ ցնցումների։ Դա հնարավոր է միայն ուժեղացնելով խաղաղ անհնազանդության գործողությունները։ Մտքում դա ցանկանալը բավարար չի։
Ստեփան Մարգարյան
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ


















































Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
Հայտարարություն․ տարածքի անվտանգությամբ պայմանավորված՝ բեռնատարների մուտքը սահմանափակվում է