Այս օրերին կարծես մեր անցյալը թաղվեց, ներկան դարձավ անորոշ, անհասկանալի եւ մեր ապագան էլ մնացել է չձեւակերպված
Այս օրերին կարծես մեր անցյալը թաղվեց, ներկան դարձավ անորոշ, անհասկանալի եւ մեր ապագան էլ մնացել է չձեւակերպված։ Այս մասին իր կիրակնօրյա քարոզի ժամանակ ասում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը:
«Մենք ապրում ենք մի այնպիսի իրականության մեջ, որ լսենք կամ չլսենք, ուզենք կամ չուզենք, հեռացնենք մեզանից կամ մոտ գտնվենք, ինչ ճանապարհ էլ որ գնանք, չենք կարող լսել եւ չենք մերժել այդ իրականությունը, որի մեջ եւ որի ներքո մենք ապրում ենք, եւ որի անունը լայն առումով «հարվածի, խոցվածության, անորոշության եւ բարոյահոգեբանական, լուծումները չգտնելու անհասկանալի իրականություն է»։ Այս օրերին կարծես մեր անցյալը թաղվեց, ներկան դարձավ անորոշ, անհասկանալի եւ մեր ապագան էլ մնացել է չձեւակերպված։
Մեկ ամիս է անցել այն օրվանից, երբ ստորագրվեց այդ ամոթի եւ խայտառակության փաստաթուղթը, եւ մենք խայտառակությունը հայտարարեցինք փրկություն։ Մենք պարտվեցինք մեղքին եւ շարունակում ենք պարտված ապրել։ Շարունակում ենք նույն մտքով, կարծես ոչինչ էլ չի եղել մեր կյանքում, ապրել, ոմանք անտարբերությամբ՝ ընդհանրապես կապ չունենալով, եւ ոմանք էլ հայհոյանքով եւ դրան հարակից արտահայտություններով։ Անտարբերների զգացմունքները ինչ-որ իմաստով մի օր կբացվեն, կհասկանա, որ այդ ամենը իրենից հեռու չէ, այլ իրեն է ուղղակիորեն առնչված, իր ինքնությանը, էությանը, կարող է մի օր էլ որոշել եւ մեկնել մեր երկրից, բայց հատկապես հայհոյողները, որոնք դառնում են սատանայի գործիք, իրենց ամբողջ բովանդակությունը շաղախված է լիում հայհոյանքով, եւ ոչ միայն իրենց են վնասում, այլ ամբողջ շրջապատը։ Տերը խոսում է ներելու մասին, բայց նրանց, ովքեր մեղք կգործեն, բայց միեւնույն ժամանակ կանդրադառնան, զղջում կապրեն եւ ներողություն կխնդրեն։ Դա չկա մեր իրականության մեջ, մենք վախենում ենք պատասխանատվություններով եւ պատասխանատուներով հանդերձ ասել, որ մեղք ենք գործել։ Մեղքին հաղթելը լինելու է այն ընդունելուց, գնահատելուց եւ նրա նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ ապաշխարումով եւ ներողություն խնդրելով»,- ասում է նա:
Տավուշի թեմի առաջնորդի խոսքով` թող ոչ ոք չթաքնվի որեւէ պարսպի ու պատի, որեւէ սենյակի ետեւում, որքան էլ դրանք ապահով լինեն. «Դուրս եկեք հրապարակ՝ զղջումով ու ապաշխարությամբ, ընդունելով այն, ինչ գործել եք եւ գործել եք այս բոլոր ժամանակներում։ Մեր միակ լուծումը հոգեւոր լուծումն է, մեր շերտավորված ատելությունների, հանցանքների, տարբեր աստիճանի մեղքերի։ Երբ ես խոսում եմ, անդրադառնում եմ ամբողջ ճանապարհը եւ տեսնում, եւ վստահ եմ, որ դուք էլ եք տեսնում, վստահ եմ, որ եթե երկու րոպե առանձնանաք ինքերդ ձեզ հետ, ամբողջ կենսագրությունը կտեսնեք ձեր, կտեսնեք, թե ինչ ճանապարհով ենք եկել, հասել այս օրվան, լռություն կունենաք խոսելուց առաջ, աղաղակելուց առաջ, վրեժխնդրությունից առաջ։ Խոսքս առաջին հերթին ուղղում եմ մեր երկրի կառավարիչներին ու առաջնորդներին, որովհետեւ ժողովրդի թե՛ տառապանքը, թե ուրախությունը այնտեղից է գալիս։ Մեր երկրում ոչ միայն արտաքին թշնամու հետ պատերազմում, ոչ միայն երեւացող թշնամու հետ պատերազմում, այլ մեր ներքին, աներեւույթ թշնամու հետ պատերազմում շատ է արյուն հեղվել եւ այդ արդարի արյունը կանչում է դեռ, մենք պիտի հաշտվենք այդ թափված արյան հետ, որովհետեւ այն անընդհատ աղաղակելու է եւ մեզնից անընդհատ հատուցում ու պատասխան պահանջի։ Արյան հաշտությունը է պետք ոչ թե արյուն թափելով, այլ այն մերժելով եւ խոստովանելով անցած ճանապարհի ամբողջ արյան համար»։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից