Խնձորեսկցիները զրկվել են արոտավայրերից, որոնք ազատագրված շրջաններում էին. գյուղացիներն անասուններին կես գնով վաճառում են. (տեսանյութ)
Պատերազմից հետո Խնձորեսկը տարածքային կորուստներ չունի, սակայն անասնապահությամբ զբաղվող գյուղացիները զրկվել են արոտավայրերից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը:
«Հողատարածքները, արոտավայրերը մեր պապական ազատագրված տարածքներն էին, որը գյուղացիները օգտագործել են անասնապահության, հողամշակման համար: Այսօր դրանից զրկվել են: Հիմնականում անասնապահության խնդիրն է: Այս պահին մարդիկ վաճառում են անասուններին կես գնով, քանի որ անասունների կերը չեն կարողանում հայթայթել. նախկինում իրենք ձմեռը տարել են, ազատագրված տարածքներում պահել են, կեր չեն օգտագործել, իսկ հիմա տեղ չկա պահելու: Բավականին քանակ կա անասունների, և՛ մանր, և՛ խոշոր»,- ասաց նա:
Խնձորեսկ համայնքի վարչական ղեկավարի խոսքով՝ հազարավոր հեկտարներ էին օգտագործում գյուղացիները, մինչև 15, 20, 50 կմ Խնձորեսկից ներքև՝ Սանասարի (Կուբաթլու) ուղղությամբ. «Իսկ հիմա չկա այդ ամենը: Խնձորեսկին կից տարածքները բոլորն էլ խնձորեսկցիներն օգտագործել են ու նորմալ կարողացել են գյուղատնտեսությունը զարգացնել»,- ասաց նա:
Երվանդ Մալունցը նշում է, որ տնտեսական լուրջ խնդիրներ արդեն առաջացել են և դեռ առաջանալու են: Հատկապես խնդիրների առաջ է Ներքին Խնձորեսկը, որտեղի վերջին տնից 600 մետր հեռավորության վրա է նոր սահմանը: Ներքին Խնձորեսկն ընդհանրապես արոտավայր չունի:
«Ներքին Խնձորեսկում 36 ընտանիք է ապրում, ու կան արցախցիներ՝ 2-3 ընտանիք էլ ավելացել է: Խուճապ, գյուղը լքելու տրամադրություն չկա, խնձորեսկցին առաջին անգամը չէ, որ նման իրավիճակում է հայտնվել, 90-ականներին նույնն է եղել: Բոլորի տնտեսությունը, տուն տեղ, երեխա այնտեղ են, ոչ մեկ չի մտածում, դեռ այդ բանը չկա, որ պետք է գյուղից դուրս գան կամ տեղափոխվեն, նման խոսակցություններ չկան: Բայց մարդիկ ակնկալում են, որ Կառավարությունը կաջակցի, նորմալ պայմաններ կստեղծի: Հիմնականում պետք է աշխատատեղեր կամ նոր զբաղմունք ստեղծվի, պետությունը աջակցի, որ երիտասարդները գյուղը չլքեն, սահմանը պահեն»,- ասաց Խնձորեսկի վարչական ղեկավարը:
Երվանդ Մալունցը վստահեցրեց, որ անվտանգության առումով էլ խնդիրներ չկան. ինքնապաշտպանությունը աշխարհազորայինները մինչ երեկ կազմակերպել են: Երեկվանից արդեն կանոնավոր բանակն է սահմանների անվտանգությունն ապահովում:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից