Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հորդորում ենք զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից. ԲԴԽ Հայաստանը կհյուրընկալի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին. Մարմնամարզության ֆեդերացիա Երևանում լայնածավալ խուզարկություններ են Նոան նոր հարձակվող ունի Զբոսաշրջային «պատերազմ». ինչպես են երկրները պայքարում օտարերկարցիների դեմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստանում է պետական ֆինանսավորում (ֆոտոշարք) Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Ակվարելային նկարը նվիրաբերվել է ԿԳՄՍ նախարարությանը (ֆոտոշարք) Ո՞վ է վճարելու անորակ աշխատանքի համար․ Երևանի քաղաքապետարանն արձագանքել է փոսալցման հետ կապված խնդիրներին Ֆերիկի դպրոցականները Թումանյանի «Շունն ու կատուն» բեմականացրել են եզդիերենով (ֆոտոշարք) Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին

Հորդորում ենք զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից. ԲԴԽՀայաստանը կհյուրընկալի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունըՄարմնամարզիկ Արթուր Դավթյանը չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին. Մարմնամարզության ֆեդերացիաԵրևանում լայնածավալ խուզարկություններ ենՆոան նոր հարձակվող ունիԶբոսաշրջային «պատերազմ». ինչպես են երկրները պայքարում օտարերկարցիների դեմ«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստանում է պետական ֆինանսավորում (ֆոտոշարք)Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետԱկվարելային նկարը նվիրաբերվել է ԿԳՄՍ նախարարությանը (ֆոտոշարք)Ո՞վ է վճարելու անորակ աշխատանքի համար․ Երևանի քաղաքապետարանն արձագանքել է փոսալցման հետ կապված խնդիրներինՖերիկի դպրոցականները Թումանյանի «Շունն ու կատուն» բեմականացրել են եզդիերենով (ֆոտոշարք)Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողինԵկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումԷդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնիցԱլվարեսը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո կտեղափոխվի «Բարսելոնա»Ո՞վ է Լեոնարդո դա Վինչին. նկարի՞չ, ինժենե՞ր, թե՞ գյուտարար (ֆոտոշարք)Օլիմպիական խաղերի 13-րդ օր․ ոսկե մեդալ կանանց գեղասահքումԱվտոարտադրողները բախվել են էլեկտրամոբիլների (EV) շուկայի դաժան իրականությանըԻսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել Օբաման բացահայտել է գաղտնիքը՝ հայտարարելով այլմոլորակայինների գոյության մասին․ ԹրամփԷփշթեյնի զոհերը 35 միլիոն դոլար կստանանՕլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է ՆորվեգիանՍարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորմանԹիկնիզյանը մասնակցել է Լիլի դեմ հաղթական խաղինԱստրախանի մարզում փոխնախարարը «մահացել» է՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համարԻսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման համար ևս 5 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. Թրամփը հրամայել է գաղտանզերծել այլմոլորակային կյանքին վերաբերվող փաստաթղթերըԱջափնյակում կրակոցների գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՌԴ տարածքում խոցել են 149 ուկրաինական անօդաչու թռչող սարքՃապոնիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ լուծել տարածքային խնդիրը և կնքել հաշտության պայմանագիրՀայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվացում. «Հերացի վերլուծական» կենտրոնԱյնտեղ, որտեղ առանց բիտումի փոսալցում է արվել, կքանդվեն շինարարի հաշվին. փոխքաղաքապետԲայկալում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենա է խորտակվելՀայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերություններըՊեսկովը հերքել է Ժնևում հաջորդ փուլի բանակցությունների մասին տեղեկությունըԼավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցելԿԳՄՍ  նախարարությունը հերքել է շրջանառվող լուրերը Հայաստանում 231 դպրոցի փակվելու մասինՀունգարիան սկսել է օգտագործել ռազմավարական նավթի պաշարներըՊեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. BloombergՖորսմաժորային իրավիճակում տվել ենք հրատապ լուծումներ. ՓամբուխչյանԲելառուսում դժգոհ են. ԱԳ նախարարին ամերիկյան կողմը վիզա չի տրամադրելՄերձավանում խուզարկություններ են կատարվում. «Հետք»Հովիկ Աբրահամյանի դուստրն ու փեսան հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն. ՀետքՖրանսիայի նախագահը մայիսի 4-ին կայցելի ՀայաստանԵվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի․ Արփինե Սարգսյանն ընդունել է Վասիլիս ՄարագոսինՏավուշի համայնքային ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերելԽնդիրների լուծման բանաձևը մեկն է՝ խաղաղությունը. Վահագն ԽաչատուրյանԱբովյանի համայնքային կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել էՃապոնիայի խորհրդարանի քննարկման է ներկայացվել պատմության մեջ ամենամեծ պետբյուջեի նախագծըԼոնդոնը թույլ չի տա օգտագործել Հնդկական օվկիանոսում գտնվող բազաները Իրանին հարվածելու համար
Թոփ-լուրեր

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարություն է տարածել Հայաստանում անցումային կառավարություն կազմելու անհրաժեշտության վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Նախորդ հարյուրամյակի ընթացքում մեր ժողովուրդը առերեսվել է ծայրահեղ մարտահրավերների հետ: Բոլոր հանգրվաններում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը աշխատել է առաջ մղել հայ ժողովրդի շահերը եւ ազգի գոյապահպանությանն առնչվող հարցերում պատմականորեն կանգնած է եղել պայքարի առաջին շարքերում՝ առանց ներքաշվելու ներքին քաղաքականության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքի որեւէ համայնքում։ Ներկա ժամանակները տարբեր չեն։ Սա մեր պատմության մի նոր շրջադարձային պահ է, որը մեր ազգի առաջնորդներից, ինչպես նաեւ մեր քաղաքացիներից ու աշխարհասփյուռ աջակիցներից պահանջում է վճռականություն, խիզախություն եւ տեսլական։ Նախորդ երկու ամիսներին մենք անցել ենք ահռելի կորուսների դառնության միջով, բայց մենք պարտված ազգ չենք։ Եթե մենք ցուցաբերենք ուժ ու իմաստնություն մեր վերքերը ամոքելու համար, եթե դասեր քաղենք այս իրադարձություններից, վերակառուցենք մեր ցնցված Հայրենիքը ու առաջ անցնենք` մենք կկարողանանք ապահովել մեր նվիրական տեղը պատմության եւ քաղաքակրթության մեջ։ Մենք երիցս գիտակցում ենք, որ եթե չկասեցվեն արցախյան աղետի հետցնցումները՝ դրանք կարող են խարխլել Հայկական պետականության հիմքերը եւ ավելի մեծ կորուստների առջեւ կանգնեցնել բոլորիս։ Այս վտանգները զգում եւ դրանցից երկյուղում ենք ողջ մեր գլոբալ հայ ազգով, որի միջնաբերդը պետք է լինի մեր ուժեղ ու ինքնիշխան Հայաստանը` մեր ինքնության հիմնասյունը։


Որեւէ մեկ հայ, որտեղ էլ որ ապրի, չի կարող նման ընթացք թույլ տալ։ Սա ժամանակը չէ որեւէ մեկի մատնացույց անելու, ոչ էլ պատեհ պահն է որոշելու այս հանգրվանին մեզ հասցրած վիթխարի ձախողումների համար մեղավորությունը՝ ձախողումներ, որոնք տասնամյակներ ձգվող թերացումների հետեւանք են։ Մենք ճգնաժամի մեջ գտնվող ազգ ենք, որին պատուհասել է անկայուն քաղաքական իրավիճակը։ Ուստի արտակարգ քայլեր են անհրաժեշտ` թե՛ խորհդանշական, թե՛ առարկայական։ Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր կենսունակությունը եւ ամրությունն այս ճգնաժամային ժամանակներում։

Վիթխարի կարեւորություն ունի մեր ժողովրդի միասնականության ապահովումը։ Մենք չենք կարող թույլ տալ նոր առճակատումներ կամ բռնություն։ Մենք հավատացած ենք, որ ներկա եւ նախկին վարչակազմերի հետ չկապակցված անկախ մի մարմին պետք է առաջնորդություն ստանձնի իբրեւ անցումային կառավարություն։ Այն պետք է բաղկացած լինի իրենց փորձագիտությամբ եւ ձիրքերով աչքի ընկած անհատներից, ովքեր կողք-կողքի կաշխատեն Հայաստանից եւ Սփյուռքից բարձր որակավորում եւ հարգանք վայելող խորհրդատուների հետ՝ առաջ տանելու երկրի զարգացման օրակարգը։ Մենք կոչ ենք անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի եւ յուրաքանչյուր հայորդու դրսեւորել բարի կամք եւ բարձր գիտակցություն եւ զիջել վարչապետի իր պաշտոնը՝ հնարավոր դարձնելով նման նոր ու ժամանակավոր կառավարության ձեւավորումը։ Մեր ցանկությունն է, որ ապահովվի անկախ լեգիտիմ մարմնի կողմից ժամանակավոր առաջնորդության ստանձնումը` մինչեւ արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը հնարավոր կդառնա։ Այս մարմինը, ունենալով մեզ առերեսող իրողությունների սթափ ըմբռնում եւ գնահատական, պարտավոր է աշխատել անաչառության ոգով եւ երկիրը դուրս բերել մեզ պատուհասած այս պատմական ջրբաժանից։

Ինչպես բոլոր ժողովրդավարություններում`սա պետք է լինի խաղաղ անցում՝ պահպանելով օրինավորությունը եւ սահմանադրական ընթացակարգերը եւ ապահովելով ժողովրդավարության ամենաբարձր չափանիշերը ու քաղաքացու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը։ Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին աջակցել այս անցումային կառավարությանը։ Այս գործընթացում պետք է ներառվի նաեւ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որի առաջնորդությունը մեր ժողովրդի համար միշտ եղել է հույսի փարոս անցյալ ավելի քան 1700 տարիների մարտահրավերներով լի պատմության ընթացքում։

Իբրեւ 1906 թվականին իր հիմնադրումից ի վեր բոլոր դժվարին ժամանակներում մեր ժողովրդին ուղեկից մի կազմակերպություն, որը կանգնած է եղել մեր ազգի կողքին թե՛ Օսմանյան, թե՛ խորհրդային կառավարման տարիներին, ինչպես նաեւ անկախության շրջանին, մենք այսու վերահաստատում ենք Հայաստանի պայծառ ապագան ապահովելու, բզկտված մեր Արցախը վերակառուցելու մեր խոստումը, ինչպես նաեւ վերահաստատում ենք մեր առաքելությունը հոգալու մեր ժողովրդի հումանիտար ու սոցիալական կարիքները Հայաստանում եւ ողջ աշխարհում։ Առաջիկա շաբաթներին մեր աշխարհասփյուռ համայնքի առաջնորդներին ժողովելու ենք, որպեսզի միասնականորեն մշակենք պատերազմի հետեւանքները հաղթահարելու ռազմավարություններ եւ արագորեն վերադառնանք պետականաշինության ու զարգացման մեր ճանապարհին։

Մենք աղոթում ենք մեր ազգի իմաստնության, մեր վերքերի շուտափույթ ամոքման ու այս քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար։ Մենք նաեւ խոնարհվում ենք մարտի դաշտում անմահացած հերոսների հիշատակի առջեւ, ու շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին։ Նրանց խիզախությունն ու զոհողությունը անջնջելի հետք են թողել մեր սրտերում եւ դա ուղեկցելու է մեզ ողջ կյանքում։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի բոլոր համայնքներում բնակվող յուրաքանչյուր հայի մնալ հանձնառու, ուժեղ եւ միասնական, որպեսզի դիմագրավենք այս դժվարին ժամանակներին եւ միասին կառուցենք ավելի լավ ապագա։

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա»: