Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում Գրենլանդիան չի ընդունի ամերիկյան հոսպիտալային նավը Այսօր լրանում է մեծանուն կինոռեժիսոր և արվեստի ականավոր տեսաբան Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթը․ Սիյարտո ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք և «Արենի-1 քարանձավ Իրանի Փարանդ քաղաքում մի քանի պայթյnւն է որոտացել Ուկրաինական ԱԹՍ-ների հարձшկման պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ռшզմական հшրված հասցնելու որոշումն արդեն կայացվել է․ ԿՀՎ նախկին գործակալ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ 103 տարեկանում կյանքից հեռացել է գնդապետ Պետրոս Պետրոսյանը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա

Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումԳրենլանդիան չի ընդունի ամերիկյան հոսպիտալային նավըԱյսօր լրանում է մեծանուն կինոռեժիսոր և արվեստի ականավոր տեսաբան Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակըՀունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթը․ ՍիյարտոՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք և «Արենի-1 քարանձավԻրանի Փարանդ քաղաքում մի քանի պայթյnւն է որոտացելՈւկրաինական ԱԹՍ-ների հարձшկման պատճառով Մոսկվայի օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվելՀաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ռшզմական հшրված հասցնելու որոշումն արդեն կայացվել է․ ԿՀՎ նախկին գործակալԱրայիկ Հարությունյանը հանդիպել է Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ103 տարեկանում կյանքից հեռացել է գնդապետ Պետրոս ՊետրոսյանըԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ՇվեյցարիաԵրդման հանդիսավոր արարողություն (տեսանյութ)Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական երկխոսության խորացման հեռանկարներ են քննարկվելՍպասվում է առանց տեղումների եղանակՀորդորում ենք զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից. ԲԴԽՀայաստանը կհյուրընկալի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունըՄարմնամարզիկ Արթուր Դավթյանը չի մասնակցի Աշխարհի գավաթի հենացատկ մարզագործիքի ընտրական փուլին. Մարմնամարզության ֆեդերացիաԵրևանում լայնածավալ խուզարկություններ ենՆոան նոր հարձակվող ունիԶբոսաշրջային «պատերազմ». ինչպես են երկրները պայքարում օտարերկարցիների դեմ«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ստանում է պետական ֆինանսավորում (ֆոտոշարք)Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետԱկվարելային նկարը նվիրաբերվել է ԿԳՄՍ նախարարությանը (ֆոտոշարք)Ո՞վ է վճարելու անորակ աշխատանքի համար․ Երևանի քաղաքապետարանն արձագանքել է փոսալցման հետ կապված խնդիրներինՖերիկի դպրոցականները Թումանյանի «Շունն ու կատուն» բեմականացրել են եզդիերենով (ֆոտոշարք)Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողինԵկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումԷդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնիցԱլվարեսը 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո կտեղափոխվի «Բարսելոնա»Ո՞վ է Լեոնարդո դա Վինչին. նկարի՞չ, ինժենե՞ր, թե՞ գյուտարար (ֆոտոշարք)Օլիմպիական խաղերի 13-րդ օր․ ոսկե մեդալ կանանց գեղասահքումԱվտոարտադրողները բախվել են էլեկտրամոբիլների (EV) շուկայի դաժան իրականությանըԻսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել Օբաման բացահայտել է գաղտնիքը՝ հայտարարելով այլմոլորակայինների գոյության մասին․ ԹրամփԷփշթեյնի զոհերը 35 միլիոն դոլար կստանանՕլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է ՆորվեգիանՍարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորմանԹիկնիզյանը մասնակցել է Լիլի դեմ հաղթական խաղինԱստրախանի մարզում փոխնախարարը «մահացել» է՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համարԻսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման համար ևս 5 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. Թրամփը հրամայել է գաղտանզերծել այլմոլորակային կյանքին վերաբերվող փաստաթղթերըԱջափնյակում կրակոցների գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՌԴ տարածքում խոցել են 149 ուկրաինական անօդաչու թռչող սարքՃապոնիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ լուծել տարածքային խնդիրը և կնքել հաշտության պայմանագիրՀայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվացում. «Հերացի վերլուծական» կենտրոնԱյնտեղ, որտեղ առանց բիտումի փոսալցում է արվել, կքանդվեն շինարարի հաշվին. փոխքաղաքապետԲայկալում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենա է խորտակվելՀայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերություններըՊեսկովը հերքել է Ժնևում հաջորդ փուլի բանակցությունների մասին տեղեկությունը
Հայաստան

Շաբաթվա վերջում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Բաքու և Երևան

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը: Աս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Պատասխանելով սենատոր Բեն Քարդինի հարցին ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է, որ Վաշինգտոնը ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը ղարաբաղյան հակամարտության գոտում և խորապես ցավում մարդկային կյանքի կորուստների վերաբերյալ, ներառյալ բազմաթիվ խաղաղ բնակիչների: «Մարդկանց կյանքերը հնարավոր չէ վերադարձնել»,-նշել է Ռիկերը:

«Մենք շարունակում ենք շեշտել, որ այդ երկարատև հակամարտությունը չունի ռազմական լուծում: Գոյություն ունի մարմին՝ Մինսկի խումբն ու համանախագահները, որոնք կոչված են օգնելու երկու կողմերին, այսինքն` Հայաստանին և Ադրբեջանին, գտնել հակամարտության կարգավորումը: Վերջին մոտ 30 տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ մոտ էինք խաղաղության հաստատմանը: Ես հիշում եմ իմ կարիերայի սկզբին, երբ մենք Մինսկի խմբի համանախագահության առաջատար դիրքում էինք և ակտիվ բանակցություններ էինք վարում 2000- 2001 թթ.-ին Քի Ուեսթում: Մենք իսկապես մտածում էինք, որ մոտ ենք կարգավորմանը կամ համարյա այնտեղ ենք: Սակայն դա դարձավ պատրանք»,- ընդգծել է Ռիկերը:

Նա կարևորել է Մինսկի խմբի ու համանախագահների դերը վերջին երեք տասնամյակում փխրուն խաղաղության պահպանման հարցում: Նրա կարծիքով դրա շնորհիվ հնարավոր եղավ խուսափել բռնության այնպիսի դրսևորումներից, որոնք գրանցվեցին վերջին շրջանում:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ այստեղ երկարաժամկետ ռազմական լուծում չկա: Տասնամյակներ առաջ Հայաստանի հաղթանակը ռազմի դաշտում վերջ չդրեց հակամարտությանը: Մենք փորձեցինք դիվանագիտության միջոցով հեռու պահել կողմերին բռնությունից: Կասկածում եմ, որ ռազմական լուծումը կարող է այս անգամ ևս ուրիշ արդյունք գրանցել»,- նշել է Ռիկերը:

Նա շեշտել է՝ կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդգծելով, որ համանախագահներն այս հարցում լավագույն միջնորդներն են: «Մենք աշխատում ենք մյուս համանախագահ երկրների ՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ»,-ասել է պետքարտուղարի տեղակալը:

«Դեռ շատ հարցեր ունենք Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի, այստեղ Թուրքիայի դերակատարության մասին: Չափազանց մտահոգված էինք և հայտնել ենք մեր մտահոգությունները Թուրքիայի դերի վերաբերյալ այստեղ տեղափոխված օտարերկրյա զինյալների և տրամադրվող զենք զինամթերքի վերաբերյալ քննարկումներին»,- ընդգծել է Ռիկերը:

Նա հայտնել է, որ այս հարցերը շարունակում են մտահոգել Վաշինգտոնին և գտնվում են Թուրքիայի և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի երկխոսության օրակարգում: Ռիկերը տեղեկացրել է, որ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը շաբաթվա վերջում նախատեսում է մյուս համանախագահների հետ մեկնել Բաքու և Երևան, ուր կքննարկվեն խաղաղ գործընթացի վերականգնման և դիվանագիտական հարթակ վերադառնալու հարցեր: «Մենք ուշադրությամբ կհետևենք այս գործընթացին և կշարունակենք բարձրացնել այս հարցերը այլ երկրների հետ քննարկումների ժամանակ»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն այս առումով ճիշտ հարթակ է: «Մենք պարզապես կարող ենք հուսալ, որ տևական խաղաղության կհասնենք, որպեսզի ստիպված չլինենք ականատես լինելու մարդկային նոր կորուստների և քաղաքացիական բնակչության տառապանքների, որոնք գրանցվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում»,- նշել է Ռիկերը:

Ռիկերը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը միջոցներ է հատկացնում՝ փորձելով օգնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Նա խոստացել է այս հարցի վերաբերյալ սերտ կապ պահպանել ամերիկացի օրենսդիրների գրասենյակների և Հելսինկյան հանձնաժողովի հետ: