ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք և «Արենի-1 քարանձավ
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը այցելել է Վայոց Ձորի մարզ՝ Նորավանք վանական համալիր ու «Արենի-1» քարանձավ՝ ավելին իմանալու Հայաստանի պատմության մասին ու բացահայտելու գեղեցիկ բնաշխարհը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Սա նաև հնարավորություն էր ներկայացնել պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում ԱՄՆ կառավարության աջակցությունը։ «Արենի-1» քարանձավում «Միացյալ Նահանգների դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով կատարվել են ամրակայման ու միջավայրի քայքայիչ ազդեցության ռիսկերը կրճատելուն ուղղված աշխատանքներ։ Սա ի ցույց է դնում Միացյալ Նահանգների առաջատար դերը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանության, ինչպես նաև մեր երկրների միջև կապերի ամրապնդման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում