Հիմա հրաման տվողը ժողովուրդն է․ Էջմիածնի զորամասի դիմաց լարված իրավիճակ է (տեսանյութ)
Էջմիածնի զորամասի դիմաց լարված իրավիճակ է։ Անհետ կորած զինծառայողների հարազատները նախ զանգահարեցին Արսեն Աբգարյանին, ով զինվորական է, եւ պահանջեցին մոտենալ իրենց, որովհետեւ ոչ մեկ զորամասից մինչեւ այդ իրենց չէր մոտեցել։ Աբգարյանը զրուցեց նրանց հետ, ապա երբ լսեց, որ լրատվամիջոցները եւս ներկա են եւ լսում են այդ խոսակցությունը, զանգն ընդհատեց։
Անհետ կորած զինծառայողների հարազատները որոշեցին մտնել զորամասի տարածք, որտեղից նրանց դուրս հրավիրեցին, որովհետեւ արգելված էր մտնել եւ նկարահանում անել։ Րոպեներ անց Արսեն Աբգարյանը մոտեցավ ակցիայի մասնակիցներին։ Զինծառայողների հարազատները նրան ասացին, թե մեզ հետ արի Պաշպանության նախարարություն, որպեսզի հանդիպեն գեներալ Անդրանիկ Մակարյանի հետ, ով էլ զինծառայողներին ուղարկել է գործողության, վերջինս հրաժարվեց։ Դիտարկմանը, թե մեր երախներին կարող էիր տանել, իսկ հիմա՝ ոչ, հրամանատարն ասաց․
«Հրաման են տվել տանելու համար»։
«Հիմա հրաման տվողը ժողովուրդն է»,- պատասխանեց անհետ կորածի հարազատը։
Իրավիճակը լարված է, որոշ կին ծնողներ անգամ փորձեցին հարվածել զինվորականին՝ նրան մեղադրելով սուտ խոսելու մեջ։
Անհետ կորած զինծառայողների հարազատները մի շարք հարցեր տվեցին հրամանատարին, մասնավորապես՝ ինչո՞ւ են իրենց զինծառայողներին առանց զրահաբաճկոնի տարել։
«Հենց հիմա ֆորմատ հանի, ու մեզ հետ արի, չի քննարկվում»,- պահանջեց անհետ կորածի մայրը։
«Մեռնեմ սրտիտ, ես զինվորական եմ, չեմ կարող հանել»,- պատասխանեց Արսեն Աբգարյանը։
«Մի մեռի մեր սրտին»,- լսվեց կնոջ պատասխանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից