Ես և ԱԱԾ-ն փնտրում ենք իրար
ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՝ «Ես ու ԱԱԾ-ն փնտրում ենք իրար» վերնագրով:
«Ես հենց նոր տեղեկացա, որ ԱԱԾ-ն փնտրում է իմ հեռախոսահամարը, զանգել են Նարեկ Սամսոնյանին և ասել են մոտավորապես այսպես ՝ կարո՞ղ է, ախպեր, Մալյանի համարը ունենաս, ինչին Սամսոնյանը շատ կտրուկ է արձագանքել, քանի որ այնպես չէ, որ Սամսոնյանը իմ կոնտակտները տրամադրող «Սփյուռն» էր: Բայց ոչ միայն ԱԱԾ-ն է ինձ փնտրում, այլևս ես եմ սեպտեմբերի 8-ից փնտրում ԱԱԾ- ին»,- նշել է Մալյանը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 8-ից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Բաց հասարակության» հիմնադրամի գործունեության վերաբերյալ:
«Ես հույսս պահպանում եմ, որ երեք ամիս հետո ցանկանում են այդ գործով զբաղվել, որովհետև խոսքը ծանր հանցագործության մասին է, և այն հիմք կարող է Հանդիսանալ, որ փակվի Հայաստանում «Սորոս»-ի գրասենյակը և մյուս գործակալական ցանցերը սպասարկող հիմնադրամ-գրասենյակները: Ես լավատեսությունը պահում եմ, որ ԱԱԾ-ն վերջապես տարբեր տեսակի 50 դոլար կաշառք վերցնող թաղայինների գործերը, գերկարևոր դարի հանցագործությունները, ֆեյք բռնելուց, սատանա հայտնաբերելուց հետո որոշել է վերջապես զբաղվել երկրի անվտանգության հանդիսացող գրասենյակի հարցով և ինձ հիմա հրավիրում են, որ ես գնամ իրենց օգնեմ, որ իրենք արագ այդ գրասենյակի հարցերը լուծեն, որպեսզի մեր անվտանգության գլխին կախված սպառնալիքը չեզոքացնեն»,- նշեց Մալյանը:
Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն տարբեր գործերով կատարել է խուզարկություն, առգրավել է իր իրերը, հեռախոսը, համակարգիչը:
«Տարբեր շինծու գործերով խուզարկել և հեռախոսներս առգրավել եք, ես հիմա հեռախոս չունեմ, վերցրել, տարել են նաև ականջակալներս: Երեխաներիս համակարգիչն էլ են առգրավել: Եթե դուք ինձ կանչեք ԱԱԾ, ես երկար ժամանակում եմ հասնելու, որովհետև ավտոներս էլ եք առգրավել, առգրավել եք նաև հայրիկիս ավտոմեքենան: Այսինքն՝ ես ավելի քիչ իրեր ունեմ տանը, քան տարբեր քննչական մարմիններում, կրեդիտ քարտերս, սոցքարտը, վարորդական իրավունքի վկայականը ևս առգրավել են, դրա համար, որպեսզի այս օրվան չհասնեիք, մի հեռախոսս գոնե թողնեիք»,- նշել է նա:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից