Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրը Ումից է վախենում Ռուսաստանի նախագահը Ամուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարի Եթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվի Հարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al Hadath Ռուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote Որ հասցեներում ջուր չի լինի Ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Լոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննություն Հայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոս Ինդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետ

Օմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսին
Քաղաքականություն

Բոլոր քաղաքական ուժերից ու ունակ անհատներից պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն. Ծառուկյանի ուղերձը

Այսօր այստեղ պետք է ելույթ ունենար ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, բայց ինչպես գիտեք, իշխանությունների եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կանչվել է ԱԱԾ, որպեսզի հնարավորություն չունենա ձեզ հետ խոսելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ հավելելով, որ Ծառուկյանը ԱԱԾ-ից ուղերձ է հղել:

Նշենք, որ այսօր հանրահավաքի ժամին Ծառուկյանը հերթական անգամ հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության։

Տոնոյանը ներկայացրեց ուղերձը՝ նշելով. «Իմ սիրելի հայ ժողովուրդ, Արցախից եկած քույրեր ու եղբայրներ, Ազատության հրապարակում ես պետք է լինեի ձեր կողքին, պետք է խոսեի ձեզ հետ, մեր երկրին պատուհասած իրավիճակի եւ դրանից ելքեր փնտրելու տարբերակների մասին: Բայց ինչպես գիտեք, հերթական անգամ վախկոտ իշխանությունների ձեռքով ես այս պահին գտնվում եմ ԱԱԾ-ում: Ինձ նորից կանչել են հարցաքննության: Իշխանությունները հերթական անգամ ապացուցեին, որ սարսափում են ինձանից, ամեն ինչ անում են, որ ես չկարողանամ հանդիպել իմ ժողովրդի հետ: Ես կրկնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձնից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետեւանքներից, իր ժողովրդի բարկությունից, անտուն ու անհայրենիք մնացած մեր շուրջ 100 հազար արցախցիների զայրույթից, զավակ կորցրած ծնողի ցասումից:

Մեր ժողովրդի ու հայրենիքի առաջ ծառացած խնդիրները լուծելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում է իմ հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումները: Իր աթոռը պահելու համար նա պատրաստ է ամենաստոր քայլերին անգամ: Որքան էլ ինձ համար ցավալի է այդ մասին խոսելը, ես դեռեւս ամիսներ առաջ կանխատեսում էի, որ մեր երկրի իշխանությունների վարած խայտառակ քաղաքականության պատճառով մոտալուտ վտանգ է հասունանում: Ես դեռ 6 ամիս առաջ եմ հայտարարել, որ այս իշխանությունները պետք է հեռանան: Դա իմ անձնական ցանկությունն ու ամբիցիան չէր, դա մոտալուտ վտանգը կանխելուն ուղղված իմ քայլն էր: Այդ ժամանակ իմ առաջին մտահոգությունը հենց Արցախի անվտանգությունն էր:

Ես դեռեւս հունիսի 5-ին էի հայտարարել, որ բացառիկ տաղանդ է պետք է ունենալ ռազմավարական գորործընկերների հետ հարաբերություններն այս աստիճան վատացնելու համար: Այն ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի, որը եւս մեկ անգամ ապացուցեց, որ դարերով ամրապնդված բարեկամությամբ դժվարին ասյ օրերին օգնության ձեռք մեկնեց ու կանգնեց հայ ժողովրդի կողքին: Հունիսի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էի, որ իշխանությունները պետք է բաց հայտարարեն, թե ինչի շուրջ են բանակցում Փաշինյանն ու Ալիեւը:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հիմքում ընկած էր նաեւ տնտեսության ողնաշարի կոտրումը, կոռուպցիայի դեմ պայքարի ձախողումը, արտաքին աշխարհի գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը եւ բազամթիվ այլ գործոններ: Բայց իմ թիվ մեկ անհանգստությունը Արցախն էր ու նրա անվտանգությունը: Արցախի խայտառակ կապիտուլյացիայից հետո Ն իկոլ Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի: Որեւէ երկրում չի եղել, որ պարտված, թշնամու ռաջ ծնկի իջած ղեկավարը շարունակի պաշտոնավարել:

Պետք է ձեւավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա վարել նոր բանակցություններ: Իհարկե, որքան էլ ցավալի է ասել, այս փուլում Արցախը հետ բերել չենք կարող, բայց գոնե նոր իշխանությունը հնարավորություն կունենա բանակցությունների արդյունքում նվազագույնի հասցնել ստորագրված խայտառակ փաստաթղթի հետեւանքները, հնարավորություն կունենա արժանապատվորեն շարունակելու բանակցային գործընթացը, արտաքին աշխարհի հետ մեր ազգային շահերը պաշտպանող բանակցություններ վարելու:

Բայց ինչ ենք տեսնում այս օրերին,. Փոխանակ Նիկոլ Փաշինյանն ընդունելու իր եւ թիմի խայտառակ պարտությունը, ներողություն խնդրի ու լուռ հեռանա, նա ամեն օր փորձում է արդարանալ: Փորձում է իր պարտությունը բարդել ուրիշների վրա: Իր համար մեղավոր են բոլորը՝ բանակը, հրամանատարները, ՀՀ ու Արցախի նախկին նախագահները, ռազմավարական գործընկերները, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, բայց ոչ երբեք ինքը: Դա եւս թուլամորթության մեկ դրսեւորում է: Որովհետեւ սեփական պարտությունն ընդունելու համար մարդ պետք է արժանապատվություն եւ սաթիբ ունենա:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանրությանը սուտ պատմվածքներով խաբել, շեղել նրանց ուշադրությունը: Հյ ժողովրդի պատմության մեջ ցեղասպանությունից հետո ես չեմ հիշում նման ծանր ու ողբերգական էջ: Մենք կորցրեցինք Արցախի 73 տոկոսը, կորցրեցինք մեր լավագույն տղաներին:

Հիշում եք, երբ հուլիսի 16-ին ԱԺ ամբիոնից ես հարց ուղղեցի Նիկոլ Փաշինյանին, թե կոֆե խմելով, խաբելով մարդկանց չի կարելի մոլոեցնել, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին, որ Ացրախի հարցում չի լինելու հակահայ լուծում: Փաշինյանն ասում էր՝ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի 3 կողմերին՝ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդներին: Արդյունքում ժողովրդի թիկունքում ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթից տեսանք, որ հարցի լուծումը բավարարեց միայն ադրբեջանցի ժողովրդին:

Իմ սիրտը ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է արցախցին իր օջախն այրում, որ թուրքին չմնա: Հավատացեք ցավ է տեսնել պետական բոլոր ատյանների դռները թակող որդեկորույս մայրերին, որոնք խնդրում են, որ գոնե իրենց որդիների մարմինները հետ ստանալ ու հողին հանձնել:

Հավատացեք, ինձ Նիկոլ Փաշինյանի անձը ընդհանրապես չի հետաքրքրում: Մարդ, ով չունեցավ տղամարդկային արժանապատվություն ընդունելու իր սխալը, չունեցավ պետական մտածողություն՝ ներողություն խնդրելու եւ հեռանալու, ինձ համար նման մարդը այլեւս գոյություն չունի:

Նիկոլ Փաշինյանն արդեն անցյալ է, նա հեռանալու է: Թե ինքը, թե այս պարտության բոլոր մեղավորները օրենքի առաջ իրենց պատիժն ստանալու են: Փաշինյանը այս ամենի համար շարունակում է մեղադրել բոլորին եւ անգամ ՌԴ նախագահին, ով հազար անգամ շատ ավելի լավ է տիրապետում ղարաբաղյան բանակցային գործընթացին, քան Նիկոլը:

Ես այսօր ուզում եմ խոսել մեր առաջիկ անելիքների մասին. Երկիրը կործանման եզրին է, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում ոչ միայն այն, ինչ պարտավորվել է, այլ ամեն օր տեսնում ենք, թե ինչպես է թուրքը մտնում Սոթք ու ասում՝ մի քանի կմ էլ առաջ պետք է գնամ: վտանգված է Սյունիքի ու Ադրբեջանի հետ սահմանակից մեր մյուս մարզերի ու նրանց բնակիչների ճակատագիրը: Միայն համախմբելով բոլոր առողջ ուժերը մենք կկարողանանք կանգնեցնել այս արհավիրքը, որ բերեց Նիկոլը:

Դուք արդեն գիտեք, որ 16 կուսակցությունների, հանրության մեջ մեծ հարգանք վայելող մտավորականներ կողմից ձեւիավորված «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է: Ես վստահ եմ, որ այսօր էլ նա իր քաղաքական փորձառությամբ կարող է եւ մեր բոլորի օգնությամբ հաղթահարել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները: Նրա գլխավորությամբ ձեւավորել անցումային ժամանակավոր կառավարություն եւ Հայաստանի գլխավոր բարեկամ, ռազմավարական գործընկեր, տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավոր ՌԴ-ի հետ հարաբերություններ կառուցելով կազմել ճանապարհային քարտեզ ու փրկել այն, ինչը դեռ հնարավոր է:

Այս իշխանության հետ այլեւս որեւէ երկիր չի բանակցելու, որովհետեւ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ստել է բոլորին, ոչ ոք մեր երկրին գումար չի տալու, որովհետեւ այս իշխանությանը որեւէ մեկը լուրջ չի ընդունում:

Մենք պետք է ստեղծենք ազգային փրկության կառավարություն, որտեղ պետք է ներգրավված լինեն բացառապես պրոֆեսիոնալները: Ազգային փրկության կառավարության ծրագիրը պետք է լինի փրկել այն, ինչը դեռ հնարավոր է փրկել Արցախից ու Հայաստանից, թույլ չտալ տարածքային կորուստ: Րոպե առաջ զբաղվել ռազմագերիների, անհետ կորածների եւ դիակների փոխանակման հարցերով, օր առաջ լուծել արցախցիների կենսական խնդիրները: Այդ առաջնահերթ խնդիրները լուծելուց հետո մենք պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որպեսզի ձեւավորվի այնպիսի իշխանությունը, որը երբեք կազմված չպետք է լինի ոչ մի կենսագրություն, պատասխանատվություն, փորձություն չունեցող պատահական մարդկանցից: Պետք է թիմային մոտեցում, թիմային աշխատանք: Բոլոր քաղաքական ուժերից ու ունակ անհատներից ստեղծվի ժամանակավոր կառավարություն: Անունն այստեղ կապ չունի: Օր առաջ պետք է փոխվի բանակցողը: ես վստահ եմ, որբ հայ ժողովուրդը կարող է շտկել մեջքը եւ շարժվել առաջ»: