Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրը Ումից է վախենում Ռուսաստանի նախագահը Ամուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարի Եթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվի Հարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al Hadath Ռուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote Որ հասցեներում ջուր չի լինի Ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Լոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննություն Հայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոս Ինդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետ

Օմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսին
Քաղաքականություն

«Ինքն իր ընտանիքի անդամի քայլերը չի կարողանում կանխի, ընկել է մեր հետևի՞ց, մարդ է ձերբակալում». Գևորգ Պետրոսյան

«Էսօր որոշ շառլատաններ, գուցե և անգիտակացաբար, բայց շատերը՝ նաև գիտակցաբար, մեզ ասում են` դուք պաշտոնակռվի եք դուրս եկել. արա, ա՛յ տղա, ես պաշտոն ունեմ էսօր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ ԱԺ պատգամավորի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, համարվում է բարձրաստիճան պետական քաղաքական պաշտոն:

Նա նշեց, որ, թեև ինքն այսօր պաշտոն ունի, բայց խոսում է ԱԺ-ն ցրելու անհրաժեշտության մասին, քանի որ կարծում է՝ էյֆորիայից ազատված հասարակությունն ավելի օբյեկտիվ ընտրություն կկատարի. «Ես այսօր պաշտոն ունեմ, ասում եմ՝ եկեք ցրենք ԱԺ-ն: Ե՞ս եմ պաշտոնակռվի դուրս եկել, կամ ինձ նման ընդդիմության մյուս պատգամավորնե՞րը:

Եթե մեզ այսօր հետաքրքրեր մեր պաշտոնը, մեր փափուկ կյանքը, կասեինք՝ այ մարդ, գործ չունենք, ձեն չհանենք, մեզ համար սուսուփուս նստենք. աշխատավարձ ստանում ենք, խրախուսում ստանում ենք… Ամո՛թ է նման մեղադրանք հնչեցնելը: Սա մանիպուլյացիա է, այ իրենք, որ մեկ-մեկ ասում են՝ դուք մանիպուլյացիա եք անում, հիմա իրենք դասական մանիպուլյացիայի վրա են նստած ամեն օր:

Մենք հակառակը՝ ասում ենք՝ եկեք այս ԱԺ-ն ցրենք, նոր ընտրություններ նշանակենք, թող նոր ընտրություններով ժողովուրդն արդեն էյֆորիայից դուրս եկած վիճակում ավելի օբյեկտիվ ընտրություն կատարի»:

Հարցին՝ արդյոք այս իշխանությանն արժե՞ սահմանադրությամբ, օրենքով ինչ-որ բան բացատրել, պատգամավորը պատասխանեց. «Եթե մենք այլ բան անենք, օրենքները խախտելով գնանք, մենք, ստացվում է, որ հավասարվում ենք Նիկոլ Փաշինյանին,- ապա հավելեց,- Նիկոլ Փաշինյանը, եթե բարոյականություն ունենար, պետք է նախ՝ չստորագրեր, պետք է ժողովրդի հետ ազնիվ լիներ, իր տակ պառկած և աշխատող լրատվամիջոցները անընդհատ չասեին՝ հաղթում ենք, հես ա կտեսնեք՝ Գետաշենն ենք գրավել, Շահումյանը… խաբելով տարան-տարան, վերջում կանգնեց-ասեց՝ ինձ վրա մեղք չդնեք, դուք եք մեղավոր: Իր սովորության համաձայն՝ բոլոր պարտությունները վերագրում է ընդդիմությանը, իր հետ կապ չունեցող հաջողությունները վերագրում է իրեն. սա է իր ոճը»:

Անդրադառնալով Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկարագրած հայտնի դրվագին, ըստ որի՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եղել էր հրամկետում, Գևորգ Պետրոսյանը ասաց. «Նախ՝ իր ընտանիքի անդամներն ի՞նչ գործ ունեին՝ գնային էնտեղ, գեներալներին նեղացնեին, հանձնարարություններ տային: Իրենք հաստատ ռազմական գործի հետ կապված որևէ անելիք չունեին այնտեղ, էդ ո՞վ պիտի դա կանխեր, ինքը: Ինքն իր ընտանիքի անդամի քայլերը չի կարողանում կանխի, ընկել է մեր հետևի՞ց, մարդ է ձերբակալում:

Հիմա ես չեմ ուզում ինչ-որ քաղաքական շահի տպավորություն թողնի իմ ասածը, բայց արա ընկե՛ր ջան, դու բան ու գործ չունե՞ս, էսօր ընկել ես Ծառուկյանի մանդատի հետևից, ՀՀ թիվ մեկ հարցը Ծառուկյանին մանդատից զրկելն է՞. բա էսպես կարելի՞ է թքած ունենալ գերակայությունների վրա»:

Պատգամավորն ակնկալում է, որ վարչապետն ասուլիսով կներկայացնի ռազմագերիներին վերադարձնելուն ուղղված իր քայլերը՝ հաշվի առնելով այս օրերին տարածվող դաժան տեսարանները և լուրերը. «Դուք գիտե՞ք երեկ ինչ է իմ ականջին հասել. իհարկե, օդում կախված լուրերի համաձայն, որ մեր ռազմագերիներին (չգիտեմ, Տա Աստված` սուտ լինի, ես սա որպես փաստ չեմ հնչեցնում, երեկվանից ես ամբողջ գիշեր չեմ քնել) պատրաստվում են ուղարկել Իսրայել, թե որտեղ, որպեսզի փոխպատվաստումներ անեն, օրգաններ հանեն, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում»:

Դիտարկմանը, թե դրանից հետո իրեն բա՞ն եք բացատրում, նա արձագանքեց. «Էթամ-խփեմ, եթե չխփեմ, ամոթ լինի ինձ: Բայց ինձ չեն հասկանա՝ կասեն՝ դու հեղափոխությամբ եկածին գնացիր-վերացրիր»:

Անդրադառնալով ուժային համակարգին՝ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ, թեև մեծագույն հարգանք ունի նրանց հանդեպ, այդուհանդերձ չի կարող հասկանալ, թե ոստիկանը ինչպես է ապօրինի հրահանգով ոչ համաչափ ուժով բերման ենթարկում քաղաքացիներին. «Նա ինչո՞վ է տարբերվում թուրքից, հո մենակ անձնագրով չի՞: Իհարկե, կա հրամանի կատարման ինստիտուտ, բայց կա նաև ակնհայտ ապօրինի հրաման չկատարելու քո իրավունքը:

էս ո՞ւր են հասցրել պետական ծառայությունը. էսօր ԱԱԾ-ն, եթե իր դիրքերում լիներ, շատ շուտ կիմանայինք, թե մեզ ինչ է սպասում: Ինքն էլ թող ազնիվ լիներ ժողովրդի հետ. էդ որ կանգնում-ասում է՝ ժողովուրդն է երկիրը, արա բա մի հատ գայիր, ժողովրդի կարծիքը հարցնեիր՝ էդ ռեսուրսներով դու կարող ե՞ ս…»:

Դիմելով վարչապետին՝ պատգամավորը հարցրեց. «Եթե դու էդքան դուխով տղա ես, կարող ե՞ս Երևանի ցանկացած կետում առանց թիկնազորի ման գաս, գիտե՞ս քեզ ինչ կանեն և ճի՛շտ կանեն, որովհետև դու գլխակեր ես, դու կերար 5 հազարից ավել երեխու գլուխ, հաշմանդամություն պատճառեցիր մոտ 10 հազարին, էլ չասած, որ հողերը, մեր հայրենիքը զիջեցիր (հողեր, որ ասում ենք, չեմ ընդունում. հողամաս չի, որ վրան տանձի ծառ լինի, դու էլ զիջես, նա հայրենիքն է զիջել): Եվ էդքանից հետո՝ անամոթաբար ոչ միայն հրաժարական չի տալիս, այլև ինչ-որ կադրային փոփոխություններ է անում, աննորմալ նշանակումներ, որ ոչ մի տրամաբանություն չկա դրանց մեջ:

Փոխանակ ինքն ասեր՝ այո, ժողովո՛ւրդ, ես ընդունում եմ, որ սխալվել եմ, որ ապիկար եմ եղել, խնդրո՛ւմ եմ ինձ ներեք, հենց միայն նրա համար, որ ես ձեզ ազատագրեցի նախկին իշխանություններից, բայց էսօր էդ մարդը մի հատ էլ վեր է կենում, հաթաթա է տալիս… Թող մյուս անգամ գա ԱԺ էդ ինտոնացիայով խոսի, տես իրեն ինչ է սպասվում…

Գնում, սրա-նրա առաջ կռանում է, խոնարհվում է… Ալիևի նման փալասը, որին իր ընտանեկան կերպարի պատճառով ամբողջ աշխարհը ծաղրում է, էսօր իր վրա ծիծաղում է:

Բա Փաշինյա՛ն, եթե Ալիևը քո վրա ծիծաղում է, երգ են հնարել իր վրա (ես ամաչեցի այդ երգը լսել), ասում են, որ ինչ-որ նախաձեռնություն էլ կա, որ իրեն ճանաչեն Ադրբեջանի հերոս, դու էս պայմաններում, ընկեր ջան, ի՞նչ ես գնալու բանակցես:

Դրա համար, եթե արժանապատվություն մնացել է, Փաշինյա՛ն, մեջդ, հրաժարական տուր, ամոթ է, դու ուզում ես երկրորդ Մարտի մե՞կ անես, բայց ես վստահ եմ, որ չի՛ լինելու: Դու քո իշխանությունը պահելու համար ներքին ցեղասպանություն մի՛ իրականացրու, որովհետև արդեն Թուրքիան արտաքին ցեղասպանությունը երկրորդ անգամ սկսել է»:

Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև Սոթքի հայտնի միջադեպին. «Երեկ գիշերը արդեն Վարդենիս է հասել թուրքը, հիմա ի՞նչ անենք. գա Երևան հասնի, մենք էլ բոլորս ավտոմատները առնենք…Կամ ասենք՝ թուրքը, որ եկել է, Նիկո՛լ Փաշինյան, դու քո ազգային անվտանգությունը փոխանակ աշխատեցնես նպատակային նշանակության, բա ո՞ւր էր էդ Ազգային անվտանգությունը, որ չի հաղորդել՝ թուրքը հասել է Սոթքին արդեն, որովհետև իրենն ազգային անվտանգություն չի, դա իր անձնական անվտանգությունն է»:

Հարցին, իսկ գուցե ինքը գիտի՞, որ պետք է գան, նա պատասխանեց. «Դե, եթե ինքը գիտեր, ուրեմն ինքը պետական դավաճան է, ես ուրիշ պիտակ չունեմ իրեն կպցնելու»: