ԵՀԽ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հումանիտար հրադադարի խախտումների վերաբերյալ
ԵՀԽ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հումանիտար հրադադարի խախտումների վերաբերյալ․
«Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդն իր խորը մտահոգությունն է արտահայտում հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված հումանիտար հրադադարի խախտումների առնչությամբ:
Հորդորում ենք հակամարտող բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, հարգել հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը և վարել կառուցողական երկխոսություն՝ ուղղված մարդկային կյանքի և իրավունքների պաշտպանությանը, քաղաքացիական ենթակառուցվածքների և աղոթավայրերի վրա հարձակումների կանխմանը և կայուն խաղաղության հաստատմանը:
Հակամարտության ընթացքում արդեն իսկ տեղի ունեցած բազմաթիվ այլ ողբերգական իրադարձությունների շարքում առավել ցնցված ենք Ղազանչեցոց տաճարի ռմբակոծությունից, որտեղ այդ ժամանակ պատսպարված են եղել քաղաքացիներ: Մենք դատապարտում ենք միմյանց կրոնական և մշակութային վայրերի ցանկացած նպատակային թիրախավորումը:
Աղոթում ենք և հույս հայտնում, որ հոգևոր առաջնորդներն ու կառույցները, որոշումներ կայացնողների հետ միասին, կարող են միավորել իրենց ջանքերը` այս հակամարտությանը վերջ դնելու՝ ամեն մարդկային կյանք պաշտպանության, միմյանց համայնքների և սրբավայրերի հանդեպ հարգանքի, միջկրոնական փոխըմբռնման խթանման համար, ինչպես նաև համագործակցելու՝ հանուն խաղաղության, արդարության և մարդկային արժանապատվության»:
Հայր դոկտ․ Իոան Սաուկա
ԵՀԽ գործող գլխավոր քարտուղար


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա