ԻՊ-ի ձերբակալված անդամների հանդեպ թուրք ոստիկանները ծայրաստիճան հանդուրժող են. թուրք պատգամավոր
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Էրեն Էրդեմը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ ոստիկանական գործողությունների շրջանակում ձերբակալվածները շատ արագ բաց են թողնվում։
Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը` Թուրքիայում ձերբակալված ԻՊ անդամներին կամ ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով ձերբակալվածներին թուրք ոստիկաններն ավելի մեծ հանդուրժողականությամբ են վերաբերում, քան գարնանը սպասվելիք սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի ժամանակ կառավարման նախագահական համակարգին դեմ քվեարկելու քարոզարշավ իրականացնողներին:
Որպես ապացույց նա առաջարկել է լրագրողներին ուսումնասիրել, թե քանի ԻՊ գրոհային է ձերբակալվել վերջին ամիսներին և քանիսն են ներկայում անազատության մեջ գտնվում:
«Մինչդեռ կառավարման նախագահական համակարգի դեմ դուրս եկող անձանց վերաբերյալ դատարանը կարողանում է կալանավորման որոշում կայացնել 18 րոպեում», - ասել է Էրդեմը:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Այնուհետ օրենքը կդրվի հանրաքվեի, ինչից հետո էլ կկայացվի վերջնական որոշում:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...