Իշխանությունն անգիր գիտի՝ վերջին հավաքարարից մինչեւ առաջին բիզնեսմեն, ով ինչքան փող ունի բանկերում. Մարուքյան
Տարիներով լոբբինգ ենք արել, որ ժողովոիրդ ջան բանկերին վստահեք, փողը դրեք բանկեր, մեր դրամը, մեկ էլ տեսնում ենք բարձրագույն իշխանությունն անգիր գիտի՝ վերջին հավաքարարից մինչեւ առաջին բիզնեսմեն, ով ինչքան փող ունի բանկերում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16–ին, ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Բանկային գաղտնիքի մասին» օրինագծին։
«Ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ մեր գործող իշխանությունը, քաղաքական թիմը, ցուցաբերում է զրոյական հարգանք մարդու անձնական տիրույթի հետ կապված։ Խոսքը գնում է բվանկային գաղտնիքի մասին, որն ինձ համար մարդու անձնական ֆինանսական տիրույթի հարց է։ Նախկին իշխանությունները ապօրինի ձեւով իմանում էին ով բանկում ինչքան փող ունի կամ ինչ արժեթուղթ ունի, այսօրվա իշխանությունը չի ուզում ապօրինություն անել, ընդունում է օրենքներ, այն ինչ պետք է ապօրինի աներ, որ օրենքով անի»,– ասաց Մարուքյանը։
Պատգամավորը հարց ուղղեց Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին, թե ինչ կարող է անել, որպեսզի քաղաքացիների բանկային գաղտնիքի իրավունքը լինի պաշտպանված։
«Ֆիլտրները, որ դրված են՝ ժամանակին այնտեղ պետք է լինեիր կասկածյալ կամ մեղադրյալ, հիմա այդ ֆիլտրը հանվել է բայց դրա փոխարեն կա, որ գլխավոր դատախազը կամ տեղակալը, պետք է միջնորդություն ներկայացնի դատարան, ունենա դատարանի վճիռ, նոր կարողանա այդ գործերի շրջանակներում գնա ինչ որ բանկային գաղտնիքի հետեւից ու պետք է ապացուցի, որ դա վերջին ատյանի գործողություն է, ուրիշ ոչ մի ձեւով ինքը չի կարող այդ գործն առաջ տանի, հանգել է մի կետի, որ անկյունաքարայինը բանկային գաղտնիքն է, դատախազը պետք է դատավորից համաձայնություն ստանա, նոր գնա այդ գաղտնիքի հետեւից»,– պատասխանեց Գալստյանը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը